Նյութեր 18.12.2020 » Գովազդ և Մարքետինգ Հայաստանում - Գովազդ, Մարքետինգ, Մշտադիտարկում,

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 3

Հրապարակել է: aav в Լռահոս - Ուրբ, 18 դեկտեմբերի 2020

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 3
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 3

Սա Ֆեյսբուքի գովազդների մասին երրորդ հոդվածն է։ Նախորդ երկու հոդվածներում ներկայացված էին լուսանկարով գովազդների և տեսանյութով գովազդների մասին։ Այս հոդվածում ներկայացնում ենք Սլայդշոու՝ Slideshow տեսակի գովազդների մասին


Այս տեսակի գովազդի ամենապարզ նկարագրությունը հետևյալն է․Facebook-ի Slideshow գովազդները շարժման մեջ են դնում լուսանկարները։ Այս թեթև և հեշտ ստեղծվող, և հետևաբար ոչ թանկ, գովազդները հրաշալի ձև են ուշադրություն գրավելու համար, հատկապես, եթե հաճախորդների ինտերնետը շատ արագագործ չէ։


Սլայդշոու՝ Slideshow գովազդների լավ օրինակներ Novus
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 3
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 3

Ի՞նչն է լավ այս գովազդում


Ճաշակով անիմացիա է օգտագործված. Հնաոճ անիմացիոն սլայդերը լավ ձև են լուսանկարներին շարժում հաղորդելու համար։ Նրանց համար, ովքեր տեսանյութ ստեղծելու համար մեծ բյուջե չունեն, շարժվող անիմացիոն սլայդները խելացի լուծում են հանդիսանում։


Թեթև հումոր է պարունակում. Նովուսը ինտերնետ պրովայդեր է Վանկուվեր քաղաքում և գիտի, որ իր հաճախորդները կլանում են տվյալների բայտերը, ինչպես եթե սուշիի կտորներ ուտելիս լինեին։ Թաքնված ակնարկը միշտ էլ լավ է աշխատում։


Հարվածում է ճիշտ նշանակետին. Արագագործ ինտերնետը գովազդելու լավագույն միջավայրը ոչ-արագործ ինտերնետով միջավայրն է։ Օգտագործելով Slideshow ֆորմատը, Նովուսն ապահովում է, որ իր բարձրորակ նյութը տեղ հասնի իր հնարավոր հաճախորդներին։


The New Yorker
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 3
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 3

Ի՞նչն է լավ այս գովազդում


Մանրուքներին մեծ ուշադրություն է դարձված. New Yorker-ի առաջարկը շատ պարզ է: 12 շաբաթվա բաժանորդագրություն $12-ով, և այդ առաջարկն ամրապնդված է ցուցադրելով 12 մարդկանց, ովքեր կարդում են 12 տարբեր համարներ։ Իսկ հաշվողն ո՞վ է։ New Yorker-ի ընթերցողները, հավանաբար։ Բծախնդրությունը կարևոր է այս գործում։


Առաջարկը շատ հստակ է ձևակերպված. Այն ինչ տեսնում եք այս slideshow-ում ճիշտ այն է ինչ ստանալու եք՝ շաբաթաթերթի 12 համար, շաբաթական մեկ հատ։


Նկարները զվարճալի են պտտվում. Կարդացող մարդկանց հաջորդական նկարները կարող են ձանձրալի թվալ, սակայն այս նյութում, ամեն ինչ տարբեր է – գաղափարը գլխիվայր է պտտված։ Զվարճալի դիրքերով նկարները մինչև վերջ դիտվում են։

ԱՐԽԻՎ

«    դեկտեմբերի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ