Նյութեր 14.12.2020 » Գովազդ և Մարքետինգ Հայաստանում - Գովազդ, Մարքետինգ, Մշտադիտարկում,

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 14 դեկտեմբերի 2020

Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ
Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ

Երբ Google My Business-ում (GMB) ստեղծում եք ձեր տեղական բիզնեսի լիստինգը՝ այսինքն գրանցում եք ձեր բիզնեսը, մի քանի կարևոր որոշում պետք է կայացնեք: Դրանցից մեկն այն է, թե ինչ տեսակ նշեք ձեր բիզնեսի համար: Որքանո՞վ է դա կարևոր:


Որոշ տվյալների համար համաձայն, GMB-ի որոշ էլեմենտներ, այդ թվում՝ բիզնեսի տեսակը, շատ մեծ նշանակություն կարող են ունենալ ձեր տեղական բիզնեսի վարկանիշի վրա: Եթե տեսակը ճիշտ եք ընտրում, Գուգլը ավելի լավ է ցուցադրում ձեր բիզնեսը որոնումների ժամանակ: Եթե տեսակը սխալ եք ընտրում, ապա ինքներդ ձեզ հեռացնում եք տեսադաշտից:


Գուգլի տեսակները կարևոր դեր են խաղում նաև այն հարցում, թե ինչ հնարավորություններ են ձեզ տրվում ձեր Google Business Profile/Google listing-ում: Օրինակ, եթե որպես ձեր բիզնեսի տեսակ ընտրեք «հյուրանոցը», դուք գրառումներ՝ Google Posts չեք կարողանա անել: Եթե տեսակն ընտրեք կրթական ոլորտի կազմակերպություն, ապա չեք կարողանա կարծիքներ ստանալ: Միևնույն ժամանակ, եթե ընտրում եք ավտոմեքենաների վաճառքի ընկերություն, ապա դուք կկարողանաք մեկից ավելի լիստինգ ունենալ ձեր տարբեր բաժանմունքների համար:


Բիզնեսի տեսակով պայմանավորվում է նաև, թե ինչ մենյուներ կարող եք օգտագործել, ինչպես նաև այն, թե բուքինգի՝ այսինքն ամրագրման կոճակ ձեզ հասանելի կլինի, թե ոչ և արդյո՞ք գործունեության ժամերի համար կարող եք նշել հիմնական և երկրորդական ժամեր:


Կարճ ասած, առաջնային և երկրորդային տեսակների ընտրությունը մեծ չափով ազդում է Գուգլի կողմից՝ ձեր բիզնեսն ավելի լավ հասկանալու և ըստ դրան էլ՝ այն որոնումների ժամանակ ցուցադրելու վրա: Եվ քանի որ այդքան շատ բան է կախված տեսակի ճիշտ ընտրությունից, եկեք նայենք, թե ինչ տարբերակներ կան:


Ե՞րբ և որտե՞ղ է կատարվում Գուգլի՝ բիզնեսի տեսակների ընտրությունը


Երբ նոր եք ստեղծում Google My Business-ի լիստինգ, առաջին բաներից մեկը, որ Գուգլը ձեզ հարցնում է, ձեր բիզնեսի տեսակն է:


Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներԻնչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ

Եվ ինչպես Գուգլն է նշում, դուք կարող եք հետագայում փոխել տեսակը կամ ավելացնել նոր տեսակներ: Երբ արդեն գրանցել եք և GMB-ի կառավարակետը ձեզ հասանելի է, ձեր բիզնեսի տեսակը կարող եք տեսնել մենյուում սեղմելով "Info”-ին և նայելով հենց ձեր բիզնեսի անվանումի ներքո, որտեղ մատիտի տեսք ունեցող նշանին սեղմելով կարող եք խմբագրել տեսակը:


Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներԻնչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ

Թույլատրվում է ընտրել մինչև 10 տեսակ ձեր բիզնեսի համար: Առաջին տեսակը համարվում է, որ ամենամեծ ազդեցությունն ունի տեղական որոնման վարկանիշի վրա և հատկապես մեծ ուշադրությամբ պետք է ընտրվի:


Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներԻնչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ

Կարող եք խմբագրել ձեր բիզնեսի տեսակները GMB-ի կառավարակետում ցանկացած ժամանակ: Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենաք, որ այդ փոփոխությունները կարող են զգալիորեն փոփոխել ձեր բիզնեսի որոնումների վարկանիշը:


Ինչպե՞ս ճիշտ ընտրել ձեր բիզնեսի տեսակը


Ներկայացնում ենք Google My Business-ում ձեր բիզնեսի տեսակն ընտրելու քայլ առ քայլ նկարագրությունը, որոշ հրաշալի գործիքների հետ միասին:


1) Որոշեք որոնման համար ձեր ամենակարևոր արտահայտությունները


Սկզբում մի ցուցակ կազմեք, որը ներառում է.


– Ձեր բիզնեսի տեսակը (օրինակ, «սուպերմարկետ» «medical center» «ռեստորան») կամ դրա տարատեսակները: Օրինակ, եթե փաստաբան եք, կարող եք նշել դրա տարատեսակները՝ «աձնական վնասվածքների գործերով փաստաբան» կամ «հարկային հարցերով փաստաբան»: Եթե ռեստորանի սեփականատեր եք, ապա կարող եք նշել ձեր հատուկ խոհանոցը՝ «Իտալական ռեստորան» կամ «ընտանեկան ռեստորան» և այլն: Սուպերմարկետի դեպքում, կարող եք նշել «մթերային խանութ» կամ «օրգանական մթերքի խանութ»:

– Ձեր առաջարկած ապրանքների և ծառայությունների ամբողջական ցանկը: Օրինակ օդորակիչների ձեր ընկերությունը կարող է առաջարկել օդորոկիչների վերանորոգում, ջեռուցիչների վերանորոգում և այլն: Լանդշաֆտի ձեր ընկերությունը կարող է առաջարկել ծառերի խնամքի, լանդշաֆտի դիզայնի, բակերի խնամքի և այլ ծառայություններ: Հագուստի ձեր խանութը կարող է առաջարկել տղամարդու հագուստ, կոշիկներ, զարդեր և այլն:


Այնուհետև, վերցրեք բանալի բառերի ձեր ցուցակը և մուտք արեք դրանք բանալի բառերի հետազություն իրականացնող անվճար կամ վճարովի գործիքներում, որպեսզի գտնեք որոնման ամենամեծ հնարավորություն տվող բանալի բառերը:


Գրառեք այդ բանալի բառերի որոնման ծավալները ձեզ մոտ:


Վերջապես, ձեր այդ ցուցակից ընտրեք ամենամեծ որոնման ծավալներ ապահովող և միևնույն ժամանակ ձեր ընկերության համար ամենատեղին ու կարևոր բանալի բառերը: Մեծ մասամբ, սա այն ցուցակն է, որով և դուք առաջ եք շարժվելու, չնայած որոշ դեպքերում կարող եք ընտրել ավելի փոքր որոնման ծավալներ ունեցող արտահայտություններ, քանի որ կա՛մ դրանք պակաս մրցակցային են, կա՛մ ավելի լավ են նկարագրում ձեր բիզնեսը:


2) Որոշեք, թե ձեր սահմանած որոնման արտահայտությունների դեպքում, ձեր մրցակիցները բիզնեսի որ տեսակն են ընտրել:


Այժմ, վերցրեք ձեր ընտրած արտահայտությունները և Գուգլում դրանցով որոնում իրականացրեք: Ձեր տեղական շուկան իրենից ներկայացնում է ձեր բիզնեսի տարածքում գտնվող հաճախորդներին: Այդ տարածքը կարող է լինել ձեր թաղամասը կամ ամբողջ քաղաքը կամ էլ մի քանի հարևան քաղաքներ, կախված՝


• Ձեր բիզնես մոդելից
• Այն հեռավորությունից, որ ձեր հաճախորդները կցանկանան անցնել ձեզ մոտ հասնելու համար:
• Այն հեռավորությունից, որ Գուգլը կարծում է, որ ձեր հաճախորդները կցանկանան անցնել ձեզ մոտ հասնելու համար:


Օրինակ, փոքրիկ սրճարանը կարող է ունենալ փոքր տեղական շուկա, եթե մարդիկ մտնում են այնտեղ, որպեսզի արագ մի բաժակ սուրճ խմեն: Միևնույն ժամանակ, զբարճությունների պարկը կարող է շատ ավելի մեծ տեղական շուկա ունենալ, քանի որ մարդիկ պատրաստ են հեռվից գալ այնտեղ ժամանակ անցկացնելու: Գուգլի տեղական որոնման արդյունքները ավելի ու ավելի ճշգրիտ են արտացոլում այն, թե ինչպես է Գուգլը հասկանում հաճախորդների մտադրությունները՝ կախված տարբեր բիզնես մոդելներից:


Այժմ, կազմեք ձեր որոնման արդյունքում ձեր գտած բոլոր մրցակիցների ցանկը:


Հաջորդը, ձեր Chrome բրաուզերում մուտք գործեք Chrome webstore և ներբեռնեք հրաշալի անվճար մի հավելված, որը կոչվում է GMBspy. Այս հավելվածը ձեր թույլ է տալիս Google Maps-ում որոնել ձեր մրցակիցներին և տեսնել, թե նրանք ինչ բիզնեսի տեսակներ են նշել:


Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներԻնչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ

Դուք կարող եք մեկ առ մեկ դիտել ձեր մրցակիցներին՝ պարզապես մկնիկը տեղափոխելով քարտեզի վրա և նայելով GMBspy հավելվածի արդյունքները: Google-ն ինքը ավտոմատ չի ցուցադրում այլ բիզնեսների տեսակները, այնպես որ այս գործիքը հսկայական ժամանակ է խնայում ձեր համար:


Նշեք այն բոլոր տեսակները, որ ձեր մրցակիցներն օգտագործում են: Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ինչ տեսակներ են օգտագործվում ձեր ընտրած որոնման բառակապակցությունների՝ #1 վարկանիշների դեպքում:


3) Հավաքեք բիզնեսի տեսակի մասին ամենատարբեր տեղեկություններ՝ ոչ մի բան աչքաթող մի արեք


Ձեր շուկան կարող է լիքը լինել շատ ակտիվ մրցակիցներով, ովքեր ճիշտ են ընտրել իրենց բիզնեսի տեսակը կամ էլ կարող է լինել այնպես, որ մյուս ընկերությունները աչքաթող են արել շատ հնարավորություններ, որոնք դուք կարող եք հայտնաբերել:


Վերջապես, GMB-ի կառավարակետում, Google-ն ինքը երբեմն առաջարկներ է անում այն մասին, թե էլ ինչ լրացուցիչ տեսակներ կարող եք ընտրել ձեր բիզնեսի համար:


Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ
Ինչպես Google My Business-ում ճիշտ ընտրել ձեր ընկերության տեսակը (Category) և մի քանի այլ լավ գործիքներ

Օրինակ այս նկարում, կարող եք տեսնել, որ երբ Մորգան խորհրդատվական ընկերությունն ընտրում է գովազդային գործակալություն տեսակը, Գուգլն առաջարկում է ևս երկու տեսակ՝ «լրագրային գովազդային բաժին» և «նամակագրությամբ գովազդ»: Այս երկու առաջարկն էլ անտեղի են Մորգան ընկերության բիզնես մոդելի համար, սակայն, ամեն դեպքում չի խանգարի տեսնել, թե Գուգլի կողմից ինչ է առաջարկվում, քանի որ երբեմն այդ առաջարկների մեջ կարող են լինել արժեքավորները ձեր ընկերության համար:


Այժմ դուք արդեն գիտեք, թե ինչպես պետք է ընտրություն կատարեք, ելնելով այն տեսակներից, որոնք կիրառելի են ձեր ընկերության դեպքում և հիմնված են ձեր ընտրած որոնման բառերի ու արտահայտությունների վրա, ինչպես նաև հիմնված են այն տեսակների վրա, որոնք ձեր մրցակիցներն են օգտագործում (կամ էլ աչքաթող անում):


ԱՐԽԻՎ

«    դեկտեմբերի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ