Նյութեր 12.12.2020 » Գովազդ և Մարքետինգ Հայաստանում - Գովազդ, Մարքետինգ, Մշտադիտարկում,

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

SEO: Ինչպես օգնել ձեր հաճախորդին հասկանալ, որ որոնման վարկանիշը բարձրացնելը (SEO Ranking) ժամանակ է պահանջում

Հրապարակել է: aav в Լռահոս - Շբ, 12 դեկտեմբերի 2020

SEO: Ինչպես օգնել ձեր հաճախորդին հասկանալ, որ որոնման վարկանիշը բարձրացնելը (SEO Ranking) ժամանակ է պահանջումSEO: Ինչպես օգնել ձեր հաճախորդին հասկանալ, որ որոնման վարկանիշը բարձրացնելը (SEO Ranking) ժամանակ է պահանջում
SEO: Ինչպես օգնել ձեր հաճախորդին հասկանալ, որ որոնման վարկանիշը բարձրացնելը (SEO Ranking) ժամանակ է պահանջում

Search Engine Optimization-ը (SEO-ն) կամ որոնման հարթակների համար ձեր կայքը օպտիմիզացնելը ոչ այնքան հստակ ձևակերպված հասկացություն է: "Ինչպե՞ս օգնել ձեր հաճախորդին հասկանալ, որ որոնման վարկանիշը բարձրացնելը (SEO Ranking) ժամանակ է պահանջում” հարցը մի այնպիսի հարց է, որ թվային մարքեթինգի ընկերություններին շատ հաճախակի է տրվում:


Ահա, թե ինչումն է խնդիրը. SEO վարկանիշը բարձրացնելը դժվար բան չէր մի տաս տարի կամ միգուցե նույնիսկ հինգ տարի առաջ: Ցանկացած հաճախորդ, ով այս հարցը ձեզ տալիս է, մտովին դեռ մնացել է այս արդեն հնացած մտածելակերպի շրջանակներում:


Այդ դեպքում, ինչպե՞ս կարող եք իրենց լավագույնս բացատրել, թե ինչու իրենց SEO-ն կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ:


Որքա՞ն է տևում SEO-ն

"Որքա՞ն է կտևի մեր կայքի SEO-ն” այն հարցը չէ, որ կարելի է թաքցնել հաճախորդից, և վաղ, թե ուշ, տրվելու է ձեզ: Կարևոր է, որ դուք ժամանակ հատկացնեք և բացատրեք, թե ինչպես է աշխատում SEO-ն 2020-ին:


Սակայն, միայն SEO-ի իմաստը բացատրելը չի օգնի փարատել ձեր հաճախորդի կասկածները: Ձեզ հարկավոր է բացատրել, թե SEO-ն ինչ զարգացումներ է ունեցել տարիների ընթացքում և որտեղ է գտնվում այժմ: Իրապես, հարկավոր չէ ձևացնել, թե հաճախորդի վեբկայքը ինչ-որ հրաշքով, մի գիշերվա ընթացքում սկսելու է հայտնվել Գուգլի որոնման առաջին էջում, այլապես գործ եք ունենալու բարկության առաջին պորռթկումների հետ:


Տեղեկացնեք նրանց, թե ինչ կարող են ակնկալել, բայց ոչ մի բան մի երաշխավորեք: Եթե թվային մարքեթինգի մասնագետները կարողանային երաշխավորել ներդրված գումարի դիմաց ստացվող արդյունքները, ապա մենք բոլորս այժմ մեր ծովափնյա առանձնատանը հանգստանալիս կլինեինք, այնպես չէ”

????

????:


SEO: Ինչպես օգնել ձեր հաճախորդին հասկանալ, որ որոնման վարկանիշը բարձրացնելը (SEO Ranking) ժամանակ է պահանջում
SEO: Ինչպես օգնել ձեր հաճախորդին հասկանալ, որ որոնման վարկանիշը բարձրացնելը (SEO Ranking) ժամանակ է պահանջում

Եթե հակիրճ ձևակերպենք, SEO-ի ուղղությամբ ձեր կատարած քայլերի արդյունքները դրամատիկ կերպով տարբեր կարող են լինել: SEO-ն բարդ թեմա է և, որոշ դեպքերում, մարքեթինգի մասնագետներն անգամ չեն կարողանում հստակ սահմանում տալ, էլ չասած հստակ գործողությունների պլան տալու մասին:


Ձեզ կարող են պատահել հաճախորդներ, ովքեր չափազանց անհամբեր են և հետևաբար, արդյունքները դանդաղելու դեպքում, հնարավոր է չցանկանան շարունակել ձեր ծառայություններն ստանալը: Այդպիսի դեպքերում է, որ շատ կարևոր է, որ չթաքցնեք իրատեսական ժամկետները:


Ուրեմն ո՞րն է պատասխանը

Անորոշ կամ աղոտ պատասխաններ մի տվեք: Ձեր հաճախորդին սկզբից ևեթ ասեք, որ SEO-ն կարող է առնվազն մեկ տարի տևել, մինչև սկսի արդյունքներ տալ: Կարևոր է նաև այն, թե իրենք SEO-ի ուղղությամբ որևէ աշխատանք արդեն արել են, թե ոչ (և արդյոք դա եղել է որակյալ աշխատանք, թե չարակամ սպամմերի գործողություններ) և որքան ժամանակ է նրանց կայքը ակտիվ:


Բոլորովին նոր վեբկայքի դեպքում, մինչև մեկ ամիս, Գուգլն անգամ չի սկսի քրոուլինգը և ձեր էջեր մուտք գործելը: Բայց հիշեք. օրգանական հոսք բերելը մեկանգամյա արշավ չէ, այն շարունակական աշխատանք է և ժամանակ է պահանջում:


Եթե հաճախորդը պատրաստ չէ երկարաժամկետ աշխատանքի, ապա նա երբեք չի կարող գոհ մնալ ձեր SEO ծառայություններից:


Նման դեպքերում, շատ օգտակար կլինի, եթե ձեր հաճախորդը որոշ չափով ծանոթ լինի մարքեթինգի և հատկապես թվային մարքեթինգի սկզբունքներին: Դրա համար մենք առաջարկում ենք շատ հեշտ և արագ միջոց՝ օնլայն դասընթացներ:


ԱՐԽԻՎ

«    դեկտեմբերի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ