Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից

Հրապարակել է: aav в Լռահոս - Չոր, 16 դեկտեմբերի 2020

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից

Ֆեյսբուքի գովազդ գրելը թե՛ գիտություն է, թե՛ արվեստ։ Ձեր ընկերության համար Ֆեյսբուքի գովազդը ստեղծելու ամենալավ եղանակներից մեկը այլ ընկերությունների գովազդների լավագույն օրինակները դիտարկելն է։ Դա նաև օգնում է ձեզ տրամադրվել ստեղծագործելու և ձեր սեփական օրիգինալ գաղափարներ մշակելուն։


Քանի որ օրգանական հասանելիությունը զգալիորեն պակասել է, Ֆեյսբուքյան լավ գովազդ գրելը դարձել է ավելի քան կարևոր։ Իսկ քանի որ գովազդը վճարովի է, ձեզ հարկավոր է վստահ լինել, որ ձեր ջանքերը եկամուտ կբերեն և գումարները հենց այնպես չեն ծախսվի։


Պարզեք, թե ինչն է լավ աշխատում ուրիշ բրենդների համար, նախքան ձերը ստեղծելը։


Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես են մյուս բրենդները գովազդում Ֆեյսբուքում և թե հատկապես ի՛նչն է լավ աշխատում բերված օրինակներում։


Ֆեյսբուքի գովազդների լավագույն օրինակները․ Լուսանկարով գովազդ՝ Photo Ads

Սրանց երբեմն կոչում են նաև «պատկերով» գովազդներ՝ «image ads», լուսանկարով գովազդները պարզ ու արդյունավետ գովազդի տեսակն են, որոնք հաճախ օգտագործվում են բրենդի մասին տեղեկացվածություն և ներգրավվածություն ապահովելու համար։


Airtable
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից

Ի՞նչն է լավ այս գովազդում


Հակիրճ և տեղին տեքստ է ընտրված. Ընդամենը մի քանի բառով, Airtable-ը կարողացել է նկարագրել այն հիմնական արժեքը, որն ինքը բերում է իր հաճախորդներին (հատուկ հարթակ, որի միջոցով մի քանի օգտատեր միաժամանակ կարող են աշխատել միևնույն բազայի հետ և խմբագրել այն)։ Գովազդը գրավում է դիտողի ուշադրությունը իր բարձրացրած հարցով։


Ուշագրավ նկար է տեղադրված. Մարդկանց մեծ մասը ուշադրություն են դարձնում կենդանիների գրավիչ նկարներին։ Այս բարի մռութով, կիսաքնած շնիկը ոչ մի կապ չունի հարթակի հետ, բայց հետաքրքրություն է առաջացնում առաջարկի նկատմամբ։ Բայց ուշադիր եղեք, որ հանկարծ ձեր նկարով սխալ ուղերձ չհաղորդեք ձեր առաջարկի բնույթի մասին։ Այսինքն չտեղադրեք այնպիսի նկար, որը սխալ կարծիք է ստեղծում ընկերության առաջարկի մասին, ընթերցողներին դա երբեք դուր չի գալիս և նման բան պետք չէ անել։


Վեբկայքի «ժամանելու» էջը տեղին է և լավը․ Եթե սեղմեք գովազդին, կտեղափոխվեք բրենդի վեբկայքի այն էջը, որը շատ մանրամասն ներկայացնում է թե՛ առաջարկը, և թե՛ ինչու է այն արժեքավոր։ Սա լավ փորձարկված մարքեթինգային ռազմավարություն է, որը հեշտությամբ կարող են կիրառել անգամ սկսնակները։ Սա նաև լավ հիշեցում է այն մասին, որ հարկավոր չէ, ձեր գովազդում ներառել ձեր ողջ ասելիքը, դրա մի մասը կարող եք ներկայացնել ժամանելու էջում։


ClassPass
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից

Ի՞նչն է լավ այս գովազդում


Հստակ նկարագրված են հաճախորդների համար առավելությունները. Գովազդի դասական հնարք՝ նկարագրել ոչ թե առաջարկի մանրամասները, այլ դրա տված առավելությունները։ Օրինակ, «ջրակայուն» կարող է լինել ձեր առաջարկած ժամացույցի առանձնահատկությունը, բայց հստակ առավելությունը՝ լողալու ժամանակ ժամն իմանալու հնարավորությունն է։ ClassPass-ը առաջին տեղում դնում է առաջարկի առավելությունը․ պարտադիր չէ գրանցվել ինչ-որ կոնկրետ վարժությունների ծրագրի։


Գործողությունների դրդելու կոչը (Call-to-action – CTA) հստակ և տեղին է. Մարդկանց հարկավոր է հստակ ասել, թե ինչ եք ուզում, որ անեն։ «Փորձեք երկու շաբաթ անվճար»՝ թերևս դժվար է ավելի հստակ ասել։


Նկարի վրա տեղադրված տեքստը ճիշտ է ընտրված․ ClassPass-ը այս տեքստն օգտագործում է իր կարգախոսը ևս մեկ անգամ շեշտադրելու համար, տեղադրելով այն նկարի վրա, կենտրոնական մասում և մեծ տառատեսակով։ Ճիշտ օգտագործելու դեպքում, սա կարող է շատ արդյունավետ լինել։ Սակայն շատ տեքստը նկարի վրա կարող է խանգարել, չափավոր օգտագործեք սա։ Բացի դրանից Ֆեյսբուքը որոշակի կանոններ ունի գովազդի տեքստերի վերաբերյալ՝ նկարի 20 տոկոսի չափով, չնայած լուրերի համաձայն, պատրաստվում է խմբագրել և ավելացնել այդ թիվը։


Waze
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ տարբեր բնագավառների ընկերություններից

Ի՞նչն է լավ այս գովազդում


Հստակ և հակիրճ տեքստ ու վերնագիր է ընտրված. Առանց վերնագիրը կամ տեքստը կարդալու էլ միանգամից պարզ է դառնում, թե ում համար է նախատեսված գովազդը և ինչի մասին է։


Նկարը շեշտադրում է առաջարկը. Նկարը տեսանելի է դարձնում առաջարկը լսարանին – գովազդ տեղադրել Waze-ի բջջային հավելվածում։

Դիտումներ 98

ԱՐԽԻՎ

«    սեպտեմբերի 2021    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ