Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2

Հրապարակել է: aav в Լռահոս - Հնգ, 17 դեկտեմբերի 2020

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2
 

Ֆեյսբուքի գովազդների մասին երկրորդ հոդվածը՝ տեսանյութով գովազդների մասին։ Ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, ձեր ընկերության համար Ֆեյսբուքի գովազդը ստեղծելու ամենալավ եղանակներից մեկը այլ ընկերությունների գովազդների լավագույն օրինակները դիտարկելն է։ Դա նաև օգնում է ձեզ տրամադրվել ստեղծագործելու և ձեր սեփական օրիգինալ գաղափարներ մշակելուն։


Պարզեք, թե ինչն է լավ աշխատում ուրիշ բրենդների համար, նախքան ձերը ստեղծելը։


Ինչպե՞ս են մյուս բրենդները գովազդում Ֆեյսբուքում և հատկապես ի՛՞նչն է լավ աշխատում բերված օրինակներում։ Այս հոդվածում՝ տեսանյութով գովազդների մասին։


Ֆեյսբուքի գովազդների լավագույն օրինակները․ Տեսանյութով գովազդ՝ Video Ads

Տեսանյութով գովազդները նույնպես ամենաշատ օգտագործվող տեսակներից են։


Ֆեյսբուքը մեծ գումարներ է աշխատել բջջային տեսանյութերի վրա։ Դրա պատճառն այն է, որ մարդիկ մտովին կապում են բջջային տեսանյութերը դրական էմոցիաների հետ։ Դրա պատճառով տեսանյութով գովազդները ձեր բրենդի մասին տեղեկացնելու հրաշալի եղանակ են՝ պատմություն պատմելու միջոցով։


Headspace
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2

 

Ի՞նչն է լավ այս գովազդում


Ստեղծված է ձայնն անջատած դիտելու համար. Ֆեյսբուքի տեսանյութերի մոտավորապես 85 տոկոսը մարդիկ դիտում են առանց ձայնի։ Headspace-ի տեսանյութն օգտագործում է տեքստ և պատկեր իր ուղերձը հաղորդելու համար։ Սա օգնում է, որ տեսանյութը դիտվի ցանկացած միջավայրում, նաև՝ հասանելի դարձնելով այն լսողության խնդիր ունեցողների համար։


Կարճ է և տեղին. Ընդամենը 11 վայրկյան տևող այս տեսանյութը կարող է թվալ շատ կարճ, բայց դա այդպես չէ։ Մարդկային ուշադրությունը շատ կարճ է օնլայն տիրույթում, իսկ երբ խոսքը գնում է տեսանյութ դիտելու մասին, գովազդն ունի ընդամենը երկու վայրկյան ուշադրությունը իր վրա բևեռելու համար։ Headspace-ի հարցը՝ «Անհարմարության զգացո՞ւմ ունեք» ("Feeling Awkward?”) միանշանակ ուշադրություն է գրավում (քանի որ պատասխանը գրեթե միշտ «այո» է)։


Պարզ ուղերձ է պարունակում. Բացի նրանից, որ տեսանյութը կարճ է, ուղերձը նաև շատ հստակ է՝ բաժանորդագրվեք Headspace-ին։ Երբեմն ամենալավը հենց ուղղակի ասված կոչն է։


The New Yorker
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2

 

Ի՞նչն է լավ այս գովազդում

Բրենդի նկարագիրը արդյունավետ կերպով է ցուցադրված. Ոչ մի կասկած չի առաջանում, թե ում գովազդն է սա։ Լոգոն և վերնագրի ոճը հստակ պատկանում են The New Yorker ամսագրին և շատ ճանաչելի են։


Տեսանյութը ներառում է բոլոր տեսակի բաժանորդներին. Բացի հետաքրքրական լինելուց, տեսանյութում ներառված կերպարները նաև արտացոլում են New Yorker ամսագրի բոլոր հնարավոր բաժանորդներին։ Ինչը մեծացնում է այն բանի հավանականությունը, որ դիտողը կմտածի՝ «սա ինձ համար է»։ Սա մարդկանց համոզելու թաքնված եղանակ է։ Որպեսզի այդ հավանականությունն ավելի մեծանա, տեսանյութն անձայն է։


Հիմնական ուղերձը հենց սկզբից երևում է տեսանյութում. Քանի որ այս տեսանյութն ընդամենը 6 վայրկյան է, հավանաբար լավ դիտվում է մինչև վերջ։ Սակայն, անգամ եթե մինչև վերջ էլ չդիտվի, քանի որ ըստ հետազոտությունների, տեսանյութերի մեծ մասը դիտվում է միջինը 1.7 վայրկյան, միևնույն է հիմնական ուղերձը կհասնի իր լսարանին։ Կոչը հայտնվում է տեսանյութի ամենասկզբում։


Tokyo Treat
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 2
 

Ի՞նչն է լավ այս գովազդում


Կենտրոնացած է ապրանքի վրա. Ընդամենը մի քաի վայրկյանում, այս տեսանյութը հստակ ցուցադրում է ապրանքն ու առաջարկը։ Վառ գույները ուշադրություն են հրավիրոււմ պարզ ֆոնին։


Անվճար առաքում և լրացուցիչ բոնուս է առաջարկում. Սովորաբար, անվճար առաքումը ինքնին ուշադրություն է գրավում, իսկ այս դեպքում միավորելով բոնուսի կուպոնի հետ TokyoTreat-ը լրացուցիչ գրավչություն է հաղորդում բաժանորդագրվելու առաջարկին։

Դիտումներ 82

ԱՐԽԻՎ

«    սեպտեմբերի 2021    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ