Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 21 դեկտեմբերի 2020

Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

 

Սա Ֆեյսբուքի գովազդների մասին հինգերորդ և վերջին հոդվածն է։ Նախորդ չորս հոդվածներում ներկայացված էին լուսանկարով, տեսանյութով, Slideshow տեսակի և կարուսել՝ Carousel տեսակի գովազդների մասին։ Այս հոդվածում ներկայացնում ենք միանգամից երեք տեսակների՝ Lead, Offer և Messinger գովազդների մասին:


Lead գովազդների լավ օրինակներ

Lead տեսակի գովազդներում օգտագործվում են պատկերներ, տեսանյութեր, կարուսել պատկերներ, որոնցից հետո տեղադրված է լինում գործողության դրդելու կոճակ (call-to-action), որը հրավիրում է այցելուին լրացնել մի ձևաչափ, որի միջոցով գովազդը տեղադրող բիզնեսը հավաքում է տարբեր տեսակի տեղեկություններ այն օգտատերերից, ովքեր հետաքրքրված են այդ բիզնեսի առաջարկով։


Տեղեկությունները հավաքվում են բջջային սարքերին հարմարեցված ձևաչափի միջոցով, որում ավտոմատ կերպով արդեն լրացված են լինում օգտատիրոջ այն տվյալները, որոնք կան իր ֆեյսբուքյան պրոֆիլում։


Design Pickle
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5
 
 

Ի՞նչն է լավ այս գովազդում


Հստակ նշված է, թե հաճախորդն ինչ կստանա իր տվյալների դիմաց. Design Pickle-ի lead ձևաչափը լրացնելու և իր տվյալները տրամադրելու դիմաց հաճախորդն իր հերթին կստանա թվային դիզայնի ուղեցույց՝ ներբեռնվող էլեկտրոնային գրքի տեսքով։


Ձևաչափը շատ հակիրճ է. Ֆեյսբուքյան lead ձևաչափերը թույլ են տալիս ներառել մինչև 15 հարց, սակայն Design Pickle-ը հետևելով Ֆեյսբուքի խորհրդին, հարցերի քանակը հասցրել է նվազագույնի։ Քանի որ էլփոստի հասցեի և անունի դաշտերը արդեն լրացված են, հաճախորդին մնում է պատասխանել ընդամենը մեկ հարցի՝ ընտրելով պատասխանների մենյուից։


Պատասխանների մենյուն յուրօրինակ է և զվարճալի. Design Pickle-ը ստեղծել է առանձնահատուկ պատասխաններով հարցեր։ Օրինակ, "Ո՞րն է Design Pickle-ի ձեր տարբերակը” հարցի պատասխանները ներառում են տարբերակներ սկսած "Իմ դիզայներին շրխկացրել ենք” մինչև "Ես գրաֆիկական դիզայնից գլուխ չեմ հանում”։


Digital Marketer
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

Ի՞նչն է լավ այս գովազդում


Աչքի ընկնող վերնագիր ունի. Գովազդը սկսվում է Check This Out մեծ նկատելի տառերով, որոնք միանգամից ուշադրություն են հրավիրում հենց առաջին երեք վայրկյանի ընթացքում։


Հստակ արժեք է առաջարկվում. Գովազդի տեքստը շատ հստակ ասում է, թե ինչ է առաջարկվում և հաճախորդն ինչ ձեռք կբերի նյութը ներբեռնելով։


Առաջարկ տեսակի գովազդներ՝ Offer Ads

Ֆեյսբուքի առաջարկ՝ Offer տեսակի գովազդները ամենից հաճախ օգտագործվում են զեղչեր կամ առանձնահատուկ առաջարկներ ներկայացնելու համար։ Դրանք օգտագործվում են պատկերների, տեսանյութերի և կարուսելի հետ համատեղ։


WestJet
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

Ի՞նչն է լավ այս գովազդում

Աշխարհագրական վայրի թիրախավորում է կիրառված. Այս գովազդն օգտագործում է ըստ վայրի թիրախավորում, որպեսզի հասնի այն մարդկանց, ովքեր ավելի մեծ հավանականությամբ կցանկանան դեպի Կալգարի թռիչքի տոմս գնել (օրինակ, Կանադայի բնակիչներին)։ Թիրախավորման մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այս հոդվածներից կամ էլ Facebook Audience Insights գործիքի միջոցով։


Ուշադրություն հրավիրող նկար է օգտագործված. Ճամփորդական բնագավառի ընկերությունների համար գովազդի նկար գտնելը ավելի հեշտ է։ Այս շքեղ պատկերում, ձյունածածկ լեռների միջով շարժվող գնացքը մարդկանց անմիջապես ստիպում է կանգ առնել և դիտել գովազդը։


Հստակ առաջարկ է արվում՝ հստակ գործողության դրդող կոճակի (CTA) միջոցով. WestJet ընկերությունը գիտի, որ իր հաճախորդները քիչ ժամանակ ունեն, այդ պատճառով գովազդը ընդամենը 6 բառի միջոցով անմիջապես անցնում է բուն նյութին․ «Ցածր գներ դեպի Կալգարի» "Low fares to Calgary,”, որին հետևում է «Ամրագրեք հիմա»՝ "Book Now.”


Cirque du SoleilՖեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

Ի՞նչն է լավ այս գովազդում


Ճիշտ պահին է առաջարկվում. Երբեմն հաճախորդին հասնելու ամենալավ պահը այն է, երբ նրանք ցանկանում են վերջին պահին գնում կատարել։ Այս սահմանափակ ժամկետով առաջարկը Վալենտինի օրվա կապակցությամբ է։


Ցանկալի առաջարկ է. Գովազդի առաջարկը, չնայած որ ֆրանսերեն է, շատ հստակ է, անգամ եթե դուք ֆրանսերեն չգիտեք․ Երկու տոմսը՝ $169-ով։ Դրան գումարած, երկուսը մեկի գնով առաջարկը համընկնում է նաև սիրահարների տոնի իմաստի հետ։


Տպավորիչ պատկեր է տեղադրված. Առաջարկն ավելի տեղին դարձնելու համար, պատկերում ներառված է "Offre de la Saint-Valentin”, «Վալենտինի օրվա առաջարկ» գրառումը։


CanvaՖեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

Ի՞նչն է լավ այս գովազդում


Գովազդի տեքստը տեղին է թիրախային սեգմենտի համար. Գովազդի տեքստը ուղղակիորեն խոսում է իր թիրախային լսարանի հետ՝ բիզնեսների տերերի, ովքեր չունեն պրոֆեսիոնալ դիզայնի հմտություններ, սակայն սոցցանցերի համար հետաքրքրական բովանդակություն ստեղծելու հեշտ եղանակների կարիք ունեն։


Անվճար փորձելու ժամանակահատված է տրամադրում. Սոֆթ առաջարկող ընկերությունների կողմից անվճար ժամանակահատված տրամադրելը շատ լավ եղանակ է բաժանորդագրություններ ձեռք բերելու համար։ Սա ընդգծելով, Canva-ն իր առաջարկը անդիմադրելի է դարձնում։


Մեսինջերի գովազդներ՝ Messenger Ads

Ֆեյսբուքի Մեսինջեր հավելվածը ներբեռնումների քանակով գերազանցում է Ֆեյսբուքի հավելվածին։ Այդ պատճառով, օգտատերերի մեսինջերին գովազդ ցուցադրելը կարող է օգնել հասնելու ավելի մեծ լսարանի։


Ֆորմատները ներառում են լուսանկարներով, կարուսել և տեսանյութերով գովազդներ։


N3TWORK
Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5Ֆեյսբուքի գովազդների մի քանի լավագույն օրինակներ – Մաս 5

Ի՞նչն է լավ այս գովազդում


Ճիշտ տեղում է հայտնվում. Գովազդի նպատակը հավելվածի ներբեռնումների քանակն ավելացնելն է և Մեսինջերի գովազդը հասնում է իր լսարանին ճիշտ տեղում և ճիշտ պահին՝ իրենց հեռախոսներում։


Օգտագործվում է արդեն փորձարկված գովազդ. Նոր օգտատերեր ձեռք բերելու համար օգտագործվում է արդեն փորձակված նկար ու տեքստ, որոնք N3TWORK-ին արդեն հաջողություն բերել էին։


Գործողության դրդելու արդյունավետ CTA ունի. Ակնհայտ ընտրությունը կարող էր լինել Ներբեռնեք հիմա՝ "Download now” կոճակը, սակայն N3TWORK-ն օգտագործել է Խաղացեք հիմա՝ "Play now”-ն։ Խաղերի սիրահարները գիտեն, որ խաղալու համար հարկավոր է նախ ներբեռնել։


Գտա՞ք արդյոք այս հոդվածում այն, ինչ փնտրում էիք

Ավելացրեք այս հոդվածը ձեր ներդիրներում (Bookmark) և հաճախակի անդրադարձեք դրան, երբ գովազդ պետք է ստեղծեք։


Եթե ավելին եք փնտրում

Ավելի շատ նյութեր կարող եք գտնել կայքի Մարքեթինգի անվճար նյութեր էջում և Բլոգի մյուս հոդվածներում։ Բարելավեք ձեր գովազդները մեր նյութերի միջոցով։

Դիտումներ 105

ԱՐԽԻՎ

«    սեպտեմբերի 2021    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ