Բոլոր ժամանակների ամենահետաքրքիր, բայց միևնույն ժամանակ ուսումնասիրված լրատվամիջոցը Հայաստանում մի տեսակ մեկուսացած է այսօր: Որպես լրատվամիջոց այն բացարձակապես կամ գրեթե 100 տոկոսով իրեն չի արդարացնում: Փոխարենը այն երիտասարդության անբաժանելի ուղեկիցն է: Այս տեսանկյունից ռադիոն պարզապես անփոխարինելի է քարոզչության, մեր պարագայում գովազդային քարոզչություն իրականացնելու առումով: Քարոզչություն, քանի որ մինչև օրս այն նման գործունեություն իրականացնելու համար լավագույն գործիքն է մնում, քանի որ վիզուալ էֆֆեկտի բացակայության դեպքում կարողանում է ավելի խորը տպել տարածած տեղեկատվությունը մարդու ենթագիտակցությունում:
Ինչ վերաբերում է ռադիոյին` որպես գովազդային հաղորդագրության կրող, այստեղ դրա արձանագրած արդյունքները շատ արագ չեն երևում, բայց շատ հիմնավոր են ու երկարաժամկետ:
Ռադիոյի դերակատարումը մեծանում է հատկապես այն ժամանակ, երբ տվյալ պետությունում արտակարգ իրավիճակ է լինում: Եվ բոլորովին պատահական չէ, որ այս լրատվամիջոցի կարևորությունն ընդգծվեց Հայաստանում այն ժամանակ, երբ արցախյան պատերազմի, առանց Էլեկտրաէներգիայի ու ջրի տարիներն էին: Հասարակայնության հետ կապերի և մարքետինգի տեսանկյունից այս լրատվամիջոցը կարևորվում է նրանով, որ հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ այլ գործով զբաղվելու ընթացքում` խոհանոցային գործերով զբաղվելիս, մեքենա վարելիս և այլն:
Ինչու՞ ռադիո
Ռադիոգովազդը շատ հաճախ են նմանեցնում հեռուստագովազդին: Սակայն նաև ընդգծում են բազմաթիվ տարբերություններ: Առաջին հերթին դա հեռուստատեսային և ռադիոգովազդների գնային կտրուկ տռարբերություններն են: Խոսքը ոչ միայն գովազդային հոլովակի պատրաստման, այլ նաև դրա եթեր հեռարձակելու սակագնի մասին է: Նման տարբերության պատճառն, իհարկե, այս երկու լրատվամիջոցների` սպառողի վրա ունեցած ազդեցության ծավալն է: Եթե հեռուստատեսությամբ հնարավոր է արտադրանքը ներկայացնել վիզուալ, ապա ռադիոն միայն ձայնն է և երաժշտական ուղեկցությունը: Սա իհարկե, հրաշալի հնարավորություն է այս տարբերությոնն օգտագործել Ձեր իսկ շահի համար: Օրինակ, եթե հեռուստատեսային գովազդն ամեն ինչ մանրամասնորեն ցուցադրում է, ապա ռադիոյով լսվող հնչերանգների արդյունքում հավանական սպառողն ինքն է իր երևակայությամբ կերպարներ կերտում, պատկերացնում, թե ինչ տեսք ունի, ինչ մտքեր այն կառաջացնի և այլն: Իսկ այն ամենն, ինչ մարդն ինքն է ստեղծել, նույնիսկ եթե դա ընդամենը երևակայության արդյունք է, զգացմունքային դրական գունավորում է ունենում: Եվ հավատացեք, ռադիոյում հենց այդ էֆֆեկտի արդյունքում էմոցիոնալ ցնցումներն ավելի ուժեղ են լինում, քան հեռուստատեսությունում: Այդուհանդերձ, ռադիոգովազդն ունենում է ցանկալի արդյունքներ, եթե զուգորդվում է այլ գովազդային կրիչների, ինչպես օրինակ հեռուստատեսության, ինտերնետի, տպագիր մամուլի, գովազդային հնարավորությունների հետ:
« հունվարի 2021 » | ||||||
---|---|---|---|---|---|---|
Երկ | երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբ | Կր |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
WAR IN KARABAKH | HOT NEWS FEED | 0 ...
Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, ...
Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գոր ...
Եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա
Օգտվեք, Ժնևի քաղաքային խորհրդի որոշ ...
Տեսանյութ.Եկեղեցի ռմբակոծողների հետ ...
Սոցցանեերում տարածված լուրը իրականո ...