Ռադիոգովազդի տեսակները | FMG

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ռադիոգովազդի տեսակները


 

Ռադիոգովազդի տեսակները

Ռադիոյի մեծագույն առավելություններից մեկն էլ դրա յուրահատուկ մոտեցումներն են: Հեռուստատեսային գովազդները մեծ մասամբ լինում են տեղեկատվական կամ գեղարվեստական: Ռադիոյում ստեղծագործելու հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, թեև արտահայտչամիջոցներն են քիչ: Եվ այսպես, ռադիոյում գովազդը լինում է.

• Տեղեկատվական, երբ ներկայացվում է գովազդատուի մասին նվազագույն տեղեկատվություն երաժշտության կամ հատուկ էֆեկտների կիրառությամբ,
• Երաժշտական, երբ գովազդային հոլովակի համար հատուկ երաժշտություն է գրվում, տեքստն էլ այստեղ պետք է յուրահատուկ լինի, տեքստը հաճախ ներկայացվում է խաղարկային մենախոսությունների կամ երկխոսությունների ձևով, իսկ կոնտակտային տվյալները երաժշտական ձևավորման մի մաս են լինում,
• Խաղարկային, երբ հնչում է երկու-երեք ձայն, փոքրիկ բեմադրության նման ներկայացվում են գովազդային հաղորդագրությունները, հաճախ տեքստը կազմվում է բանաստեղծական չափածո ոճով, այս դեպքում երաժշտական ձևավորումն էլ բարդ է լինում,
• Իմիջային, այս դեպքում միշտ չէ, որ երաժշտական ձևավորում է լինում, կազմակերպության կոնտակտային տվյալներն իսպառ բացակայում են, հնչում է միայն կարգախոսը, նման գովազդային հոլովակները բրենդային անվանման, ապրանքի անվան` հիշողության մեջ տպվելուն են ուղղված:

Պետք է ասել, որ այսօր Հայաստանում թեև շատ մեծ տեղ չի հատկացվում ռադիոգովազդին ընդհանուր գովազդային համակարգում, բայց ռադիոկայանների մեծ թիվը և աշխատակազմի երկարամյա փորձը հաջող հոլովակների գրավական կարող են լինել: Այո, այս համեմատաբար փոքր գովազդային շուկայում ռադիոգովազդի մասնագետները ստիպված են առավելագույնս կոմպետենտ, որակավորված և ստեղծագործական լինել` ավելի մեծ թվով գովազդատուների գրավելու համար:

 


 

Գները
Դուք կարող եք ստանալ տեղեկություններ ռադիո գովազդի գների վերաբերյալ` հարցում ուղարկելով մեր էլեկտրոնային հասցեին info@focusmediagroup.org կամ զանգահարել մեզ 091 75 00 75 հեռախոսահամարով 

бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно

ԱՐԽԻՎ

«    հունվարի 2021    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիմա կայքում

Նոր առաջարկներ