Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ռադիոգովազդի հոգեբանական ազդեցությունները


 

Ռադիոգովազդի հոգեբանական ազդեցությունները
Ռադիոգովազդի հոգեբանական ազդեցությունները բազմաթիվ են. և′ առանձին հետազոտության, և′ հոդվածի թեմա կարող են դառնալ, բայց ներկայացնենք մի քանիսը: Եվ այսպես`
• ռադիոյում գովազդային հաղորդագրություններն ավելի լավ են ընկալվում, եթե դրանք որևէ նոր բանի մասին են, ասենք նոր խանութի բացում, նոր ապրանք և այլն,
• ամենից լավ ռադիոգովազդն ընկալվում է, երբ այն տևում է 30 վայրկյանից 1 րոպե: Ավելի կարճ հոլովակների դեպքում ունկնդիրը չի հասցնում մտնել ընթացքի մեջ, իսկ ավելի երկարները նրան հոգնեցնում են,
• շատ կարևոր է նաև այն, թե ինչ տեմպով են արտասանվում բառերը: Լավագույն տարբերակներն են` 10 վայրկյան` 20-25 բառ, 30 վայրկյան` 60-70, 1րոպե`120-130 բառ,
• ամենակարևորը ռադիոգովազդում առաջին 3-5 վայրկյաններն են: Այդ ժամանակ ունկնդիրը որոշում կայացնում արդյո՞ք շարունակելու է լսել գովազդը, թե ոչ: Քանի որ ունկնդիրների մոտ 90 տոկոսը ռադիո է լսում կես ականջով և կենտրոնանում միայն այն ժամանակ առ ժամանակ, այն էլ այն դեպքում, երբ իր համար կարևոր, անհրաժեշտ, գրավիչ ինֆորմացիա է լսում, պետք է գովազդը պատրաստելիս կենտրոնանալ տեղեկատվության մատչելիության վրա,
• կարևոր է նաև այսպես կոչված իներցիոն հիշողությունը, երբ ունկնդիրը գիտակցում է, որ իր համար կարևոր էր տրամադրվող տեղեկությունը միայն այն ժամանակ, երբ այն արդեն ավարտվել էր, այդ պատճառով նույնիսկ ամենակարճ գովազդային հոլովակում հիմնական հաղորդագրությունը կամ կոնտակտները պետք է կրկնել,
• բնութագրիչները և նկարագրությունները շատ կարևոր են, դրանք լրացնում են ցուցադրելու հնարավորության բացակայության խնդիրը,
• քանի որ մարդիկ ռադիո լսում են որևէ բանով զբաղվելու ընթացքում, պետք է խուսափել բարդ ստորադասական նախադասություններից և ձևակերպումներից: Որքան թեթև, պարզ ու մատչելի, այնքան ավելի հեշտ ընկալելի,
• ունկնդրի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում գովազդի ձայնը: Հետազոտությունները պարզել են, որ տղամարկանց համար նախատեսվաշ ապրանքները կանացի ձայնով գովազդելիս ավելի արագ է արթնանում գնում կատարելու ցանկությունը, նաև հակառակը, կանայք գերադասում են իրենց համար ստեղծված ապրանքների արական ձայնով գովազդները,
• եթե խոսք է գնում համընդհանուր սպառման ապրանքների մասին, որոնք գովազդում ներկայացվում են և′ կանացի, և′ տղամարդու ձայնով, այսինքն` մեկ հոլովակում լսվում են երկուսն էլ, նման հոլովակները կանայք գնահատում են ` որպես անկեղծ, իսկ տղամարդիկ դժգոհում են դրանցից` համարելով, ունայն, դատարկ, ստահոդ: Ընդհանրապես գովազդի արտադրության այս ձևին, կանացի և տղամարդու ձայների համադրությամբ, պետք է շատ նրբորեն վերաբերվել, քանի որ մեկ ձայնից մյուսին անցնելը ուշադրության կենտրոնի փոփոխություն է նշանակում, բնականաբար, ազդում է ընկալման մակարդակի վրա,
• հերթը հասավ գովազդային հոլովակի երաժշտական ուղեկցությանը: Երաժշտությունը ուժեղ էմոցիոնալ ֆոնի կրող է և ստեղծող: Եթե հոլովակի երաժշտությունը ցնցումներ չի առաջացնում, ուրեմն այն շեղում է հիմնական հաղորդագրություններից: Երաժշտության և տեքստի ընկալումների մեջ հակասություններ չպետք է լինեն: Եվս մի կարևոր հանգամանք. Ռադիոհոլովակի երաժշտությունը բառեր, տեքստային հատված չպետք է ունենա:

 


 

Գները
Դուք կարող եք ստանալ տեղեկություններ ռադիո գովազդի գների վերաբերյալ` հարցում ուղարկելով մեր էլեկտրոնային հասցեին info@focusmediagroup.org կամ զանգահարել մեզ 091 75 00 75 հեռախոսահամարով 

бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно

ԱՐԽԻՎ

«    հոկտեմբերի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ