Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Քանակական ուսումնասիրություններ | FMG

Քանակական ուսումնասիրություններ | FMG


Քանակական ուսումնասիրություններ


Հեռախոսային հարցում

Այս մեթոդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն իրականացվում է հեռախոսի միջոցով: Հեռախոսային հարցման ընթացքում հնարավոր է ստանալ հետևյալ հիմնական ցուցանիշները. ապրանքանիշի ճանաչվածության մակարդակը, ապրանքանիշի լոյալությունը, կոնկրետ ապրանքանշանի ապրանքների օգտագործման մակարդակը և այլն: Տվյալ մեթոդը թույլ է տալիս որոշել այս կամ այն գովազդի հիշված լինելու մակարդակը, գնահատել գովազդային միջոցառումների արդյունավետությունը:

Հեռախոսային հարցման մեթոդը կարելի է կիրառել ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց հարցման համար:

Հեռախոսային հարցմանը ներկայացվում են հետևյալ պահանջները`

- հարցման տևողությունը չպետք է գերազքնցի 5-7 րոպեն, առավելագույնը 10 րոպե (հարցաթերթիկում համապատասխան հարցերի քանակ),

- հարցաթերթիկի բոլոր հարցերը պետք է լինեն փակ (երբ ներկայացված են պատասխանների տարբերակները), ծայրահեղ դեպքում` կիսափակ

- հարցումը իրականացվում է այնպիսի բնակավայրում, որտեղ ընդհանուր հեռախոսաֆիկացումը կազմում է 70 տոկոս (ֆիզիկական անձանց հարցման դեպքում):

Հեռախոսային հարցումը, ինչպես հարցման յութաքանչյուր տեսակ ունի առավելություններև թերություններ:


Առավելություններ.

- համեմատաբար ցածր արժեք,

- օպերատիվություն` հեռախոսային հարցման ժամկետները բավականին սեղմ են,

- հեշտ է հսկողություն իրականացնել, քանի որ առկան են բոլոր պատասխանողների հեռախոսահամարները,

- հեռախոսային հարցման ժամանակ երրորդ մարդկանց ազդեցությունը հարցվողի պատասխանի վրա շատ թույլ է:

Թերությունները

- ֆիզիկական անձանց հարցման դեպքում կիրառելի է միայն մեծ քաղաքներում,

- բացակայում է դիտարկտիկ նյութերի ներկայացման հնարավորությունը,

- սոցիալական մի քանի խմբերի հարցման անհնարինություն, վերջիններիս մոտ հեռախոսի բացակայության պատճառով:


 Երես առ երես, հարցում սրահում


Երես առ երես, հարցում սրահում

Հարցազրույց իրականացնողները փողոցում հավաքագրում են մարդկանց և նրանց հրավիրում են հացազրույցն իրականացնելու համար նախատեսված հատուկ սրահ, որտեղ էլ նրանք պատասխանում են իրենց առաջադրված հարցերին:

Հարցազրույցի կազմակերպման այս տեխնիկան շատ է օգտագործվում մարքեթինգային տեստեր (գնային տեստեր, ապրանքային տեստեր) իրականացնելիս, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ներկայացնել նյութեր, դիտարկտիկ նյութեր և այլն: Այս մեթոդի կիրառման ընթացքում հնարավոր է տալ ցանկացած տեսակի հարց (ընդհանուր դասակարգում, վերաբերմունքի աստիճան):

Այս մեթոդը ունի հետևյալ առավելությունները.

- անմիջական շփումը հացում իրականացնողի և պատասխանողի միջև բարձրացնում է փոխըմբռնման աստիճանը, հետևաբար` պատասխանների ճշտությունը,

- անմիջական շփումը թույլ է տալիս պատասխանողին դրական տրամադրելու նպատակով օգտագործել խթաններ նվերների տեսքով,

- հնարավորություն կա ոչ վերբալ ինֆորմացիայի ֆիքսում` էմոցիաներ, ժեստեր,

- դիտարկտիկ նյութերի ներկայացման հնարավորություն (պիտակներ, նկարներ, գովազդային նյութեր):


Երես առ երես, փողոցային հարցում

Հարցման այս տեսակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն իրականացվում է փողոցում և ունի հետևյալ.

Առավելությունները.

- անմիջական շփումը հարցում իրականացնողի և պատասխանողի միջև բարձրացնում է փոխըմբռնման աստիճանը, հետևաբար` պատասխանների ճշտությունը,

- անմիջական շփումը թույլ է տալիս պատասխանողին դրական տրամադրելու նպատակով օգտագործել խթաններ նվերների տեսքով,

- հնարավորություն կա ոչ վերբալ ինֆորմացիայի ֆիքսում` էմոցիաներ, ժեստեր,

- հարցման ոչ թանկ տարբերակ£

Թերություններ.

- հարցաթերթիկը պետք է լինի փոքր, քանի որ երբ մենք հարց ենք ուղղում անցորդին, հնարավոր է, որ նա այդ պահին շտապում է,

- խնդիր կա ստացված ինֆորմացիան ընդհանուրի վերածելու մեջ, քանի որ բոլոր սոցիալական խմբերը չեն, որ հաշվի են առնվում, ինչպիսին կարող է լինել մեքենաների սեփականատերերը, որոնք դուրս են մնում հարցման դաշտից:


երես առ երես, բնակարանային հարցում

Բնակարանային հարցումները իրականացվում են հարցվողների բնակարաններում:

Առավելություններ.

- հնարավորություն է տալիս հավաքել բնակչության առավել մեծ մասի կարծիքն արտահայտող տեղեկություն,

- հարցազրույցը իր տևողությամբ ավելի երկարատև է և կարելի է տալ ավելի շատ հարցեր քան հեռախոսով կամ փողոցային հարցման ժամանակ,

- հարցումը կատարվում է պատասխանողի համար սովորական և հարմար պայմաններում, որը նպաստում է հացում իրականացնողի և պատասխանողի միջև լավ բարյացկամ վերաբերմունքի ձևավորմանը:

Թերությունները.

- Ինֆորմացիայի հավաքման համեմատաբար թանկ տեսակ,

- հեռախոսային և փողոցային հարցումների համեմատ, ինֆորմացիայի հավաքման ավելի երկար ժամկետներ,

- հասարակության բարձր եկամուտներ ունեցողների նկատմամբ դժվար հասանելիություն:


երես առ երես, բնակարանային հարցում

бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно

ԱՐԽԻՎ

«    օգոստոսի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ