Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Հետազոտությունների նախապատրաստում և իրականացում

 

Հետազոտությունների նախապատրաստում և իրականացում

 
Մեր մոտեցումը
Ճիշտ և որակյալ մարքետինգային հետազոտությունը հանդիսանում է լսելու, հավաքագրելու, վերլուծելու և այնուհետև պատասխանելու արդյունք:«ՖՈԿՈՒՍ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ»-ի կողմից կիրառվող մեթոդը երաշխավորում է բարձրորակ և թույլէտալի հստակ պատկերացում կազմել ձեր կողմից ներկայացվող պահանջների մասին ու դրանք բավարար ել հնարավորին լավագույն ճանապարհով: Այն բաղկացած է հետևյալ փուլերից.
  
1. Հանդիպում, ծանոթություն
Առաջին հանդիպումը մեզ համար անչափ կարևոր է: Այստեղ կարիք կա լսելու և ընկալելու ձեր կարիքները և դրանք մարքեթինգային հիմնախնդիրների վերածելու: Այս հանդիպումը նպատակ ունի նաև բացահայտելու այն բոլոր խնդիրներն ու յուրահատկությունները, որոնք առկա են ձեր կազմակերպությունում: Այս մեթոդը մեզ թույլ է տալիս հասկանալ և հստակ մոդելավորել մեր առաքելության (ուսումնասիրության) առաջարկը:
 
2. Ուսումնասիրության առաջարկ
Ուսումնասիրության առաջարկը դա տվյալ ուսումնասիրությունը իրականացնելու համար մեր կողմից ստանձնված պարտավորությունների թվարկումն ու նկարագրությունն է: Սկզբում անհրաժեշտ է հասկանալ ձեր կարիքները մարքեթինգի տեսանկյունից, այսինքն պարզել թե ձերկողմից ներկայացված խնդիրների լուծումները պետք է փնտրել մարքեթինգային ռազմավարության, օպերացիոնալ մարքեթինգի թե ուղղակի դիագնոստիկայի մեջ: Այնուհետև կարիք կա սահմանելու  ուսումնասիրության նպատակին համապատասխանող տվյալների տիպը` քանակական, որակական կամ երկուսը միասին, ինչպես նաև ինֆորմացիայի հավաքագրման ընտրությունը` երես առ երես, խմբային հարցազրույցներ, հեռախոսային հարցումներ և այլն: Ուսումնասիրության առաջարկը թույլ է տալիս մանրամասնել այս նախաքայլի ամբողջականությունը տարբեր փուլերի միջոցով: Այն իր մեջ ներառում է նաև մանրամսը բյուջեն և ժամանակացույցը, որի ընթացքում պետք է իրականացվի ուսումնասիրությունը: Ուսումնասիրության առաջարկը ձեզ է ներկայացվում առաջին հանդիպումից 5-7 օրվա ընթացքում:
 
3. Պայմանագրի կնքում
Ուսումնասիրության առաջարկը ստորագրելուց հետո պատվիրատուի հետ կնքվում է պայմանագիր հարաբերությունների իրավաբանական ձևկերպման և փոխադարձ պատասխանատվությունների ու պարտավորությունների սահմանման նպատակով:
 
4. Ուսումնասիրություն
Ուսումնասիրության փուլը մեզ մոտ բաղկացած է հետևյալ քայլերից` հետևողականության սահմանում, պլանավորում և կառավարում, հարցումներ իրականացնողների հավաքագրում և վերապատրաստում (կոնկրետ ուսումնասիրության իմաստով), հարցաթերթիկների կազմում, հարցման ուղեցույցի կազմում:  Այնուհետև գալիս է փաստաթղթային ուսումնասիրության և տվյալների հավաքագրման պրոցեսը, որը կարող է լինել որակական, քանակական, կամ, երկուսը միասին, կախված ուսումնասիրության նպատակից և յուրահատկություններից:  Հավաքագրված տվյալների մշակումն ու վերլուծությունը կատարվում է հաջորդ քայլի ընթացքում: Այստեղ մենք ուսումնասիրում և գտնում ենք ձեր խնդիրների պատասխանները և ձեզ խորհուրդ տալիս դրանց լուծման ձևերի վերաբերյալ:
 
5. Ուսումնասիրության հաշվետվության պատրաստում և ներկայացում
Ուսումնասիրության ավարտից հետո ամբողջական տվյալները ներկայացվում են հաշվետվության տեսքով և բանավոր, իսկ պատվիրատուի ցանկությամբ նաև ներկայացվում է Power Point  ծրագրով պատրաստված նյութի միջոցով:
 
6. Ընկերությունների մարքետինգային գործառույթների ստանձնում
Պատվիրատուի մարքետինգային գործառույթի ստանձման դեպքում, «ՖՈԿՈՒՍ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ»-ի ներսում ձևավորվում է հատուկ թիմ բախկացած համապատասխան մասնագետներից, առանձնացվում են որոշակի ռեսուրսներ մարքետինգային գործառույթի արդյունավետ կազմակերպման և կատարման նպատակով: Այս գործընթացի ժամանակ Պատվիրատուի հետ հաստատվում է ակտիվ հաղորդակցման ընթացակարգ և պարբերաբար ներկայացվում հաշվետվեւթյուններ կատարված գործողությունների և դրանց արդյունքների վերաբերյալ:

бесплатно шаблоны dle 10 на сайте newtemplates.ru и скачать фильмы у нас на сайте есть скачать игры бесплатно бесплатно

ԱՐԽԻՎ

«    օգոստոսի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ