Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

B2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդ

Հրապարակել է: aav в Լռահոս - Հնգ, 09 ապրիլի 2020

B2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդB2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդ

Նախորդ երկու հոդվածներում ներկայացրեցինք բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի օրինակներ այն մասին, թե ինչպես կարելի է փոդքաստերի և սոցցանցերի ու բլոգի օգնությամբ հետաքրքրություն ստեղծել ձեր բրենդի նկատմամբ, դեպի ձեր կայք բերել հնարավոր հաճախորդներ ու ավելի շատ եկամուտ ստանալ: Այս երրրորդ հոդվածում շարունակում ենք բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի թեման: Ներկայացնում ենք ևս երկու հետարքրքրական օրինակ՝ միկրոկայքի և վեբինարների մասին, որոնք ինքներդ կարող եք կրկնել ձեր մարքեթինգային արշավներում:


Սովորեք մարքեթինգի հմտություններ օնլայն. ճանաչելի դարձրեք ձեր բրենդը B2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդՄիկրոկայք.Beautiful Medicine (Գեղեցիկ բժշկություն)՝ Novartis ընկերություն

Beautiful medicine-ը (Գեղեցիկ բժշկությունը) Novartis ընկերությանը պատկանող շատ գեղեցիկ (բնականաբա՛ր) միկրոկայք է: Novartis-ը շվեյցարական դեղագործական ընկերություն է, որը ներկայացչություններ ունի շատ երկրներում:


Ի՞նչ բան է միկրոկայքը: Միկրոկայքը անհատական վեբ էջ է կամ էլ էջերի խումբ տվյալ վեբկայքի մեջ, որոնք նախատեսված են որոշակի ֆունկցիա իրականացնելու համար, օրինակ կոնկրետ մարքեթինգային արշավի համար: Միկրոկայքի գլխավոր էջը կարող է ունենալ հատուկ իր համար նախատեսված դոմեյնի կամ ենթադոմեյնի անուն:


Մարքեթինգի տեսանկյունից, միկրոկայքն օգնում է ձեր բրենդի մասին տեղեկացվածության ավելացմանը, մարդկանց ստիպում է հետաքրքրվել ձեզնով, ավելի երկար մնալ ձեր կայքում և կարդալ նյութը, դրանով իսկ նպաստելով ձեր կայքի օպտիմալացմանը (SEO) և ձեզ հնարավորություն է տալիս ցուցադրել տվյալ թեմայի շուրջ ձեր գիտելիքներն ու մասնագիտացումը:


Նովարտիսի Beautiful medicine՝ Գեղեցիկ բժշկություն միկրոկայքը տեքստի, նկարների և տեսանյութերի խառնուրդ է, որը տալիս է իսկապես եզակի, կլանող և ինտերակտիվ զգացողություններ: Միկրոկայքը ոչ թե բացատրում է Նովարտիսի գործունեությունը, այլ թույլ է տալիս դիտողին մի վիրտուալ ճամփորդություն կատարել դեպի բշկական գիտության աշխարհը և տեսնել կապերը բնության և բժշկության միջև:


Միկրոկայքի միջոցով, Նովարտիսը վերցնում է բարդ, տեխնիկական տերմիններով հագեցած ինֆորմացիան, որը սովորաբար կարելի է գտնել հետազոտական հոդվածներում և վերածում է այն պատմական ակնարկի, ինչը և՛ հետաքրքրական է, և՛ կլանող:


Միկրոկայքը և Նովարտիս ընկերության վեբկայքը փոխկապակված չեն, սակայն գիտակցված ձևով երկուսի դիզայնները նման են իրար, ինչով էլ միկրոկայքը թվում է բնական և օրգանական: Նովարտիսի վեկայքն ունի նույն ոճը և նույն կերպ մարդկային պատմություն է պատմում այն մասին, թե ընկերությունն ինչով է զբաղվում, սկսած մալարիայի դեմ պայքարից մինչև պսորիազի ախտորոշումն ու բուժումը: Այն անհատների միջոցով պատմություն է պատմում տեխնոլոգիական առաջընթացի և բժկական հայտնագործությունների մասին:


B2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդB2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդԻնչպես կարող եք ինքներդ անել նման բան.

Երբ միկրոկայք եք կառուցում, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ձեր թեմային մոտենալ այլ անկյունից: Օրինակ, թե ինչպե՞ս է այն սկսվել: Ի՞նչ ուղղությամբ կարող է առաջ շարժվել: Դարձրեք ձեր միկրոկայքը առանձին բովանդակային միավոր, վերլուծելով ձեր թեմաններն այնպես, որ դրանք ցուցադրեն ձեր եզակի մոտեցումը: Եթե օգտագործեք ձեր կայքի դիզայնի միայն հիմնական բաղադրիչները, ապա դրանով կդարձնեք միկրոկայքը առանձին միավոր և, միևնույն ժամանակ, ձեր կայքի բնական շարունակությունը:


Օգտագործեք ձեր միկրոկայքը որպես պատմություն պատմելու և դիտողներին տեսողական ճամփորդության ուղարկելու միջոց:


Օգտագործեք ձեր կայքի դիզայնի միայն հիմնական էլեմենտները և ստեղծեք այնպիսի բովանդակություն, որի կյանքն ավելի երկար է, այսինքն դրա արդիականությունը չի կորի ժամանակի հետ:


Վեբինարներ.Vidyard ընկերության վեբինարների բլոգըB2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդB2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ – մաս 3-րդ

Չափազանց հաճախ մենք հսկայական ջանք ենք ներդնում մեկ վեբինար անցկացնելու համար, իսկ հետո չենք օգտագործում այն որպես ռեսուրս, որպեսզի հնարավոր հաճախորդներ բերենք մեր կայք: Վիդյարդ ընկերությունը այդ բանը շատ լավ է իրականացնում: Վիդյարդը կանադական ծրագրավորման ընկերություն է, որը ստեղծում է տեսանյութեր պահելու և վերլուծելու ծրագրեր: Ընկերության նպատակն է հաճախորդներին տրամադրել վերլուծական գործիքներ, որպեսզի նրանք իրենց տեսանյութերի միջոցով կարողանան աճեցնել իրենց բիզնեսը:


Նրանք ստեղծել են վեբինարների մի հսկայական գրադարան: Նրանց վեբինարների էջը այնպես է կառուցված, որ մեծ ու գրավիչ պատկերների միջոցով վեբինարները շատ նկատելի են: Սպիտակ տարածքները էջում շատ են օգտագործված, և բովանդակությունը դրանից շատ նկատելի է դառնում: Երբ մկնիկը պահում եք տեսանյութի վրա, տեսնում եք նկարագրությունը: Մեկ այլ հետաքրքրական գործոն են նկարները, որոնց միջոցով Վիդյարդը ցուցադրում է իր վեբինարները: Դրանք շատ խնամքով են ընտրված և տեսողական ու էսթետիկական տեսանկյունից շատ հաճելի են դիտվում:


Վիդյարդը նույն կերպ է մոտեցնում վեբինարներին. պրեզենտացիաների սլայդերը պարզ են, քիչ տեքստերով և լավ կառուցված: Վեբինարներից շատերը վերաբերում են այլ ընկերությունների աշխատանքին, ինչի միջոցով Վիդյարդը ցուցադրում է իրենց հաճախորդների հետ հարաբերությունները և ընդգծում իրենց լավ աշխատանքը ուրիշների և այլ բնագավառների տեսանկյունից: Իրենց սեփական աշխատանքին վերաբերող վեբինարներում, նրանք ներառել են այնպիսի օրինակներ, որոնք հստակ ցույց են տալիս իրենց առաջարկի (պրոդուկտի) մարքեթինգի համար օգտագործած մեթոդը: Նրանց կարելի է հարցեր ուղղել Թվիթերի կամ հենց նույն վեբինարների հարթակի միջոցով, որը լրացուցիչ ինտերակտիվ շփման հնարավորություն է տալիս դիտողներին:


Ինչպես կարող եք ինքներդ անել նման բան.

Սկսեք նրանից, որ սլայդերի ձևաչափեր ստեղծեք: Այնպես արեք, որ վեբինարից հստակ երևա ձեր բրենդի ինքնությունը, իսկ սլայդերը պատմություն պատմեն: Պարզ դիզայն օգտագործեք սլայերի և տառատեսակների համար:


Ձևաչափերում ձեր նյութերը ներկայացնելու համար օգտագործեք պարզ նկարներ, անիմացիաներ կամ կարճ տեսանյութեր, բարդ հասկանությունները ներկայացնելու համար: Տեսողական նյութերն ավելի գրավիչ են, իսկ կարճ տեսանյութերով կարելի է բացատրել բարդ պրոցեսներ և ավելի երկար պահել մարդկանց ուշադրությունը ձեր պրեզենտացիաների վրա:


Երբ պրեզենտացիաների ձևաչափերն արդեն ստեղծել եք, սկսեք նայել, թե ինչպես ներկայացնեք վեբինարը: Ինչպիսին է լինելու վեբինարի էջը: Ինչ եք ներկայացնելու ձեր գլխավոր էջում վեբինարների մասին: Ներկայացրեք այս ամենը լավ դիտվող տեսողական նյութերով և հստակ կառուցվածքով: Սրա շնորհիվ կկարողանաք ավելի երկար պահել կայքի այցելուների ուշադրությունը:


Խրախուսեք ձեր հաճախորդներին, որ հարցեր տան վեբինարի ժամանակ, որպեսզի առավել հետաքրքիր դարձնեք այն: Օգտագործեք սոցցանցերը ավելի շատ շփում ապահովելու համար:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 18

ԱՐԽԻՎ

«    հուլիսի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ