Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ինչպես է տուր օպերատորներից մեկը դիմակայում համաճարակին

Հրապարակել է: aav в Լռահոս - Ուրբ, 17 ապրիլի 2020

Գաղտիք չէ, որ COVID-19 վիրուսը տուր օպերատորների համար լուրջ դժվարություններ է ստեղծել: Եղած ամրագրումները համատարած չեղարկվում են, նորերը չեն գալիս, իսկ ծախսերը մնում են:


Ամբողջ աշխարհում, զբոսաշրջության բնագավառի մասնագետները փորձում են ստեղծագործ նոր մոտեցումներ կիրառել, որպեսզի հաղթահարեն համաճարակի ստեղծած ճգնաժամը՝ նվեր քարտեր վաճառելուց սկսած, մինչև վիրտուալ տուրեր ստեղծելը, որոնք բոլորն էլ շատ լավ մոտեցումներ են: Սակայն, մի տուր օպերատոր այլ մոտեցում կիրառեց:


Հենց որ ամրագրումները դադարեցին, տուր օպերատորն սկսեց մտածել հետևյալ կերպ.


ՙՙԱսենք թե COVID-19-ը մի ամբողջ տարի տևի: Այդ դեպքում ի՞նչ: Իհարկե, շատ ճիշտ բան է սկսել պատրաստվել այն ժամանակների համար, երբ զբոսաշրջությունը հետ կվերադառնա, սակայն, հարկավոր է գտնել անսովոր լուծումներ նաև այս պահի համար՚՚:


Ի՞նչ կարող եք անել, որ գումարի մուտք ունենանք այս պահին: Որտե՞ղ փնտրեք նոր հնարավորություններ և նոր հաճախորդներ:


Ընկերությունը գիտակցեց, որ ամրագրումները դեռ երկար հետ չեն գա, համենայն դեպս, ոչ մոտ ապագայում: Եթե COVID-19-ը պակասեցրել է զբոսաշրջության պահանջարկը, ապա այն պետք է որ ավելացրած լինի ինչ-որ այլ բաների պահանջարկը: Եվ իրականում էլ այդպես է. նրանք, ովքեր ավելի խոցելի են հիվանդության նկատմամբ, օրինակ տարեցները, զգալիորեն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, երբ դուրս են գալիս գնումներ կատարելու, հետևաբար առաքումների ավելի մեծ պահանջարկ է առաջանում:


 

Իսկ ի՞նչ ռեսուրսներ ունեք դուք: Ինչպիսի՞ ծառայություններ կարող եք առաջարկել:


Նշված ընկերությունն ուներ ավտոմեքենաներ և զբոսավարներ, որոնք կարող էին նման ծառայություններ մատուցել: Չէ՞ որ, վերջիվերջո, իր զբոսավարներն արդեն գիտեին, թե ինչ է նշանակում աշխատել սպասարկման ոլորտում և ինչպես լավ ծառայություններ մատուցել: Ընկերությանն ուղղակի հարկավոր էր սովորեցնել իր զբոսավարներին պահպանել սոցիալական հեռավորություն և խստորեն հետևել առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգուկանոնին:


Էլ ի՞նչ լրացուցիչ ռեսուրսներ ունեք:


Նշված ընկերությունն իր տարածաշրջանում լավ համբավ ձեռք բերած ընկերություն է: Օգտագործելով իրենց կապերը, նրանք հարաբերություններ հաստատեցին սուպերմարկետների և մեծածախ առևտրի կետերի հետ, որոնք սկսեցին նրանց առաքման համար ապրանքներ տրամադրել:


Նրանք նաև գիտակցեցին, որ տարեցները հաճախ ազգականներ ունեն արտերկրում, ովքեր ցանկանում են ապրանքներ առաքել իրենց ծնողներին կամ տատիկ-պապիկներին: Քանի որ ընկերությունն արդեն վճարումներ ընդունելու համակարգ ուներ, նրանք պարզապես կարող էին օգտագործել այդ համակարգը նաև արտերկրից վճարումներ ստանալու համար:


Էլ ի՞նչ կարելի է անել:


Հասկանալի է, որ ոչ բոլորն ունեն այսպիսի հնարավորություն: Սակայն, առնվազն մեկ բան կարելի է գտնել, որը դուք այժմ կարող եք այլ կերպ անել՝ օգտագործելով ձեր ունեցած ռեսուրսները: Օրինակ, որոշ հյուրանոցներ մտածում են հիվանդանոցների վերածվելու մասին: Հարցրեք ինքներդ ձեզ. ՙՙԻ՞նչ ռեսուրսներ ունեմ, հատկապես այնպիսիք, որոնց համար ներկայումս վճարում եմ, սակայն չեմ օգտագործում՚՚ և ՙՙԻնչպե՞ս կարող եմ դրանք օգտագործել որևէ նոր տեսակի ծառայություն հաճախորդներին տրամադրելու համար՚՚:


Իսկ դո՞ւք ինչ նորարար լուծումներ կարող եք առաջարկել, որոնք մյուսներին էլ օգտակար կլինեն. գրեք մեզ և մենք դրանք կհրապարակենք մեր էջերում և կայքում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 130

ԱՐԽԻՎ

«    նոյեմբերի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ