Հրապարակել է: aav в Հոդվածներ - Երկ, 23 մարտի 2020
Հաճախ մի քանի վայրկյան թվացող գովազդը հավերժություն է թվում, ուստի ընկերությունները փորձում են հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել գովազդի ողջ իմաստը: Իսկ ահա այս ընկերությունը ընտրեց լրիվ այլ ճանապարհ՝ դասվելով աշխարհի ամենաների շարքին:
Խոսքը ղազախական ForteBank-ի նկարահանած գովազդի մասին է, որը ոչ միայն աշխարհում ամենաերկարն է, այլև հոլովակի ներսում թաքնված է 1 000 000 տենգե (մոտ 1 300 000 դրամ): Գովազդը ձգվում է գրեթե 9 ժամ, և բանկը դրանում գովազդում է հեռախոսահամարի միջոցով դրամական փոխանցումների ծառայություն:
Նպատակը շատ հետաքրիր է. ցույց տալ, թե որքան կտևեր գումարի առձեռն փոխանցումը, եթե չլինեին դրամական փոխանցումները: Ուստի գովազդի հերոսը Ալմաթայից ուղևորվում է դեպի Շիմկենտ (մոտ 800 կմ) մեկ նպատակով՝ գումար փոխանցել իր ծանոթին: Ողջ ճանապարհորդությունը տևում է 8 ժամ 48 րոպե:
Ինչ վերաբերում է մրցանակին, հոլովակի ողջ ընթացքում էկրանին ցուցադրվում են թվեր, և դրանք բոլորը ճիշտ հերթականությամբ առաջինը նկատած անձը ստացել է հեռախոսահամար, որին «Forte, дай миллион» տեքստն առաջինն ուղարկելով՝ շահել է մրցանակը: Ափսոս, որ ի սկզբանե մրցույթը միայն Ղազաղստանի բնակիչների համար էր: Իսկ հոլովակի դիտումները շարունակում են աճել և այսօր արդեն անցնում է 602 000-ը:
Ինչպես նշում է ForteBank-ի մարքեթինգային ղեկավարը՝ նրանք որոշել էին ներկայացնել ծառայությունը՝ հիմնվելով մաքսիմալ կոնտրաստի վրա: Ըստ նրա՝ չնայած հոլովակի երկարությանը՝ մարդկանց հասավ դրա իմաստը, և այժմ նրանք էլ ավելի կցանկանան կյանքի բարդությունները հաղթահարելու ավելի պարզ միջոցներ ընտրել՝ օգտվելովFortePay-ից:
« հունվարի 2021 » | ||||||
---|---|---|---|---|---|---|
Երկ | երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբ | Կր |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
WAR IN KARABAKH | HOT NEWS FEED | 0 ...
Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, ...
Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գոր ...
Եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա
Օգտվեք, Ժնևի քաղաքային խորհրդի որոշ ...
Տեսանյութ.Եկեղեցի ռմբակոծողների հետ ...
Սոցցանեերում տարածված լուրը իրականո ...