Գովազդ աուդիոկոնտենտում՝ 72% օգտատերերի ուշադրությունը գրավելու միջոց

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Գովազդ աուդիոկոնտենտում՝ 72% օգտատերերի ուշադրությունը գրավելու միջոց

Հրապարակել է: aav в Հոդվածներ - Հնգ, 23 հունվարի 2020

 աուդիոգովազդը

Առցանց աուդիոկոնտենտ լսող օգտատերերի ավելի քան 70%-ը ուշադրություն են դարձնում աուդիոգովազդին, և սա պարզապես գուշակություն չէ, այլ թվային գովազդի ասպարեզումMediascope-ի իրականացրած հետազոտությունների արդյունքն է: Նպատակը ոլորտի ուսումնասիրությունն էր ու մարդկանց վերաբերմունքի բացահայտումը աուդիոգովազդի նկատմամբ: Հետազոտություններն անց են կացվել 100 000-ից ավել բնակիչ ունեցող քաղաքների այն օգտատերերի շրջանում, որոնք լսում են անվճար աուդիոկոնտենտ և չեն օգտագործում գովազդն արգելափակող հավելվածներ:


Հետազոտությունը տվել է հետևյալ ուշագրավ արդյունքները՝

  • Ամենապահանջված օնլայն-աուդիոկոնտենտը երաժշտությունն է: Այն լսում են հարցվածների 95%-ը, որոնց մեկ երրորդ մասը՝ ամեն օր:
  • Լսումների երկու երրորդ մասը տեղի է ունենում բջջային սարքավորումներով և միայն մեկ երրորդը՝ համակարգչով:
  • Ամենահաճախը երաժշտություն են լսում տնային գործերն անելիս (62%) և ճանապարհ գնալիս (61%):
  • Համաձայն հետազոտությունների՝ աուդիոկոնտենտ լսողների 72%-ը ուշադրություն է դարձնում այնտեղ տեղադրված գովազդին:
  • Մարդկանց 85%-ը նշել է, որ համաձայն է աուդիոգովազդ լսել՝ դրա դիմաց ստանալով անվճար կոնտենտ:
  • Զեղչերի ու ակցիաների մասին գովազդներ դեմ չեն լսել հարցվածների 68%-ը:
  • Գովազդային տեքստը լսելու պատրաստակամությունը կախված է նաև դրա երկարությունից: Ըստ հարցվածների 53%-ի՝ իրենց համար նորմալ է այն գովազդը, որը չի գերազանցում 15 վայրկյանը:

Ռադիոյի գոյության ավելի քան 50 տարվա ընթացքում աուդիոգովազդը ապացուցել է իր արդյունավետությունը՝  կարողանալով տպավորվել մարդկանց հիշողությունում՝ չնայած ինֆորմացիոն տեղատարափի: Այսօր, շնորհիվ տեխնոլոգիական առաջընթացի, աուդիոգովազդի հնարավոր է հանդիպել ոչ միայն ռադիոյով, այլև ամենատարբեր թվային հարթակներում, ուստի պետք է անպայման օգտվել այս տեխնոլոգիական առավելությունից:


Հայաստանում գովազդի համար զանգահարել ՝ +37491 750075 
Մանրամասն քննարկումների ու վերլուծությունների արդյունքում մենք կհասկանանք՝ կոնկրետ ինչ է հարկավոր ձեր ընկերությանը, ու վստա՛հ եղեք, կտանք լավագույն լուծումները: Մեր ծառայություններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 091 75 00 75 հեռախոսահամարով: 

Դիտումներ 52

ԱՐԽԻՎ

«    հունվարի 2021    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիմա կայքում

Նոր առաջարկներ