Արդյունավետ գովազդի 5 հիմքերը

Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Արդյունավետ գովազդի 5 հիմքերը

Հրապարակել է: aav в Հոդվածներ - Կր, 15 մարտի 2020

 Արդյունավետ գովազդի 5 հիմքերը

Գովազդային կրողները մեր ժամանակներում քանակապես ավելացել են, քանի որ ինտերնետային գովազդը բավականին տարածված գործիք է դարձել: Մենք արդեն դիտարկել ենք ինտերնետային գովազդը «Յանդեքս» և «Գուգլ» որոնողական համակարգերում: Առանձին հոդվածում մենք կդիտարկենք նաև թիրախավորված գովազդը սոցիալական ցանցերում: սակայն հիմա կխոսենք գովազդի` որպես այդպիսին 5 արդյունավետ հիմքերի մասին:

Կախված ձեր թիրախային լսարանի ակտիվության ոլորտից` դուք ընտրում եք համապատասխան հարթակը` հեռուստատեսություն, ռադիո, գովազդ արտաքին կրողների վրա (պաստառներ, շենքերի ճակատներ, վահանակներ), գովազդ սոցիալական ցանցերում կամ որոնողական համակարգերում:
Գովազդի բոլոր վերը թվարկված տեսակների դեպքում հիմքերն, ըստ էության, նույնն են.
1.​ Երաշխիքներ. դրանք համոզում են հնարավոր հաճախորդներին, որ դուք վստահ եք ձեր արտադրանքի մեջ: Երաշխիքների բացակայությունը զգաստացնում է: Այո', կան դեպքեր, երբ ընկերությունը վերադարձի երաշխիք է տրամադրում, որը մի քանի անգամ գերազանցում է հաճախորդի ծախսած գումարը: Որպես կանոն, եկամուտը գերազանցում է երաշխիքի վճարման ծախսերը, քանի որ միշտ գտնվում են մարդիկ, որոնք վերադարձնում են ապրանքը, որպեսզի օգտվեն երաշխիքից:
2.​ Սահմանափակումներ. ցանկացած ակցիա, որն առաջարկում եք, պետք է ունենա հստակ վերջնաժամկետ: Գնորդը հոգեբանորեն տրամադրվում է «իմպուլսիվ գնումներ» կատարելուն, եթե գիտի, որ վաղն ինքը չի ունենալու նույն գնով գնումներ կատարելու հնարավորություն:
3.​ Վաճառեք ոչ թե ապրանքը, այլ արդյունքը: Շատերին ծանոթ օրինակը Կոտլերի գրքից այն մասին, որ հարկավոր է վաճառել ոչ թե շաղափիչը, այլ պատի մեջ արված անցքը, ամենաբնորոշն է այս կետի համար:
4.​ Եզակի առաջարկ. սկզբունքորեն, սա առաջարկ է, որից դժվար է հրաժարվելը: Այս կետի ողջ էությունն այն է, որ առաջարկը չպետք է կրկնի մրցակիցների ակցիաները և պետք է լինի ավելի արժեքավոր, քան պարզապես ակցիա կամ զեղչ:
5.​ Հատվածավորեք շուկան. ընտրեք նեղ տարածք, որպեսզի գովազդային ընկերություններն արդյունավետ լինեն: Օրինակ, եթե դուք տրամադրում եք մարքեթինգային ծառայություններ, ապա կենտրոնացեք միայն փոքր բիզնեսի ընկերությունների կամ, հակառակը, տարեկան եկամտի որոշակի մակարդակ ունեցող ընկերությունների վրա:
Գովազդ ստեղծելիս հաշվի առեք այս հինգ հիմնական պայմանները, ինչպես նաև այն, որ գովազդային ընկերության տեսանելի ադյունքների համար որոշակի ժամանակ է հարկավոր:

Հայաստանում գովազդի համար զանգահարել ՝ +37491 750075 
Մանրամասն քննարկումների ու վերլուծությունների արդյունքում մենք կհասկանանք՝ կոնկրետ ինչ է հարկավոր ձեր ընկերությանը, ու վստա՛հ եղեք, կտանք լավագույն լուծումները: Մեր ծառայություններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 091 75 00 75 հեռախոսահամարով: 

Դիտումներ 56

ԱՐԽԻՎ

«    հունվարի 2021    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիմա կայքում

Նոր առաջարկներ