Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ

Հրապարակել է: aav в Հոդվածներ - Չոր, 08 ապրիլի 2020

 

Մեր օրերի ինֆորմացիոն հագեցվածության պայմաններում յուրաքանյչուր հասուն մարդուն օրեկան բաժին է ընկնում 20.000 կտոր ինֆորմացիա ավելի շատ, քան տաս տարի առաջ:
Մարդկանց համոզելու և գրավելու հնարքից (հնարքների համակարգից) գովազդը այժմ դարձել է տնտեսական հարաբերությունների կարգավորման հզոր գործոն:
Ամենալայն սահմանմամբ գովազդը ապրանքի, ծառայության, գաղափարի (այսուհետ Ա/Ծ/Գ) մասին ինֆորմացիայի ոչ անհատական, նպատակաուղղված փոխանցումն է մասսայականությանը տարբեր վճարովի միջոցների (ԶԼՄ, տրանսպորտ, ցուցանակ, ինտերնետ) օգնությամբ: Այն սովորաբար կրում է համոզիչ բնույթ և վճարվում է բացահայտ պատվիրատուի կողմից:
Չնայած, որ գովազդը օգտագործվում է Ա/Ծ/Գ խթանման միջոց, այժմ ինքնին է դարձել ՙամենաթանկ ապրանքը՚: Այն այժմ և° բիզնես է, և° արվեստ:
Գովազդային գործը իր մեջ է ներառում ամենատարբեր ոլորտների մասնագետներին (տնտեսագետ, մարկետոլոգ, հոգեբան, սոցիոլոգ, անթրոպոլօգ, դիզայներ, նկարիչ ռեժիսոր և այլն), որոնց համատեղ գործունեությամբ/ջանքերով է հնարավոր որակյալ գովազդի ստեղծումը: Այն նույնիսկ չի շրջանցել դատաիրավական համակարգը և ներկայումս այն խստորեն կարգավորվում է միջազգային, ազգային և ռեգիոնալ նորմերով:
Ժամանակակից կյանքի արագ տեմպը պահանջում է արագ կողմնորոշում մեր նախընտրանքներում: Եվ այդ ժամանակ է, երբ մեզ օգնության է գալիս գովազդըª իր ամենատարբեր ձևերով և դրսևորումնեով:
Դեռ հին ժամանակներից եկած զանգվածային հաղորդակցման այս ձևը այժմ միջամտում է մեր ամենօրյա որոշումներին և ընտրանքներին: Հաճախ մենք դժվար ենք կարողանում գիտակցել, թե ինչպես է գովազդը դառնում մեր վարքի բաղկացուցիչ մաս, թե ինչն է մեզ դրդում կատարել այս կամ այն նախընտրությունը:
Դրանում էլ հենց կայանում է գովազդի զորությունը: Քանի անգամ ենք մենք ասել արել որևէ բան և հետո նոր գիտակցել, թե կրկանում ենք որևէ գովազդ նշանաբանը կամ հումորը, և , ինչու ոչ, նաև սցենարը: Այդպես, օրինակ, ՙՄերն ուրիշ է՚ և ՙՄերն անուշ է՚ Grand Tobacco-ի և Grand Candy-ի նշանաբանները այժմ դարձել են ամեն հայի պարծանքի և հզորության դեվիզներ:
Այժմյան գովազդի նախատիպերը մինչև մեր օրերը հասել են բազմաթիվ կերպարանափոխումներով: Դարերի ընթացքում, սակայն, չի փոխվել գովազդի հիմնական առաքելությունը: Այն է մարդկանց համոզելը: Մեծ էվոլյուցիա են կատարել գովազդի միջոցները, ֆունկցիաները, ազդեցության մեխանիզմները:
Գիտատեխնիկական նվաճումները մեծ ներդրում են ունենում գովազդի ստեղծման և տարածման ասպարեզում: Եթե հին ժամանակներում որպես զանգվածներին հասնելու միջոց հանդես էին գալիս խանութների փայտե ցուցանակները և հենց իրենք մարդիկª փողոցի գոռացողները, ապա այժմ գովազդ ստեղծողները լայն ընտրանի ունեն իրենց թիրախ խմբերին հասնելու միջոցներում, ինչպես նաև գովազդ ստեղծելու ամենատարբեր սարքավորումներ (աուդիո, վիդեո տեխնիկա, քոմփյութեր և այլն) օգտագործելու: Անհրաժեշտ է նշել, որ օգտագործվող սարքավորման կատարելիությունը ուղղակիորեն չի ազդում գովազդի արդյունավետության վրա:
ՙԽնձո¯ր, խնձո¯ր՚, ՙԿարկանդա¯կ, կարկանդա¯կ՚, ՙԷստի համեցեք՚...
Ահա այսպիսին էին գովազդի առաջին ժանրային ձևերը: Մ.Մ. Բախտինը գրել է.
ՙՓողոցի գոռոցները ի տարբերություն նոր ժամանակների գովազդի, չէին կրում սահմանափակ և սպեցիֆիկ բնույթ: Ամեն ապրանք ուներ իր խոսքերը, իր յուրահատուկ մեղեդին, իր ինտուիցիան, այսինքն իր խոսքային և երաժշտական պատկերը՚:
Փողոցի գոռոցները այն էմբրիոնը հանդիսացան, որից հետագայում առաջացավ ժամանակակից գովազդի բազմաճյուղ ծառը:
Գոյություն ունի այնպիսի հասկացություն ինչպիսին է գովազդի էթիկա: Այսինքն գովազդ պատրաստելու ժամանակ կան այնպիսի հնարքներ որոնց օգտագործումը նպատակահարմար չէ: Օրինակի համար վերցնենք ռադիոգովազդի ժամանակ մեքենայի կտրուկ արգելակման ժամանակ դողերի և ճանապարհի ծածկույթիª ասֆալտի շփման հետևանքով առաջացած ձայնային էֆեկտի գործածումը: Դա ուղղակիորեն կարող է առաջ բերել վարորդի շփոթեցմանը, և նրա բնական ռեակցիան կլինի այն, որ նա իսկապես մեքենան կտրուկ կարգելակի և դրա հետևանքով կարող է առաջանալ վթար:
Մի քանի տարի առաջ ինչ-որ քաղաքում կատարվել է այսպիսի մի փորձ.
Ինչպես գիտենք կինոժապավենը պտտման արագությունը կազմում է վայրկյանում 24 կադր, այսինքն 1 վայրկյանում մենք տեսնում ենք 24 կադր: Եվ ահա կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրման ժամանակ կինոյի յուրաքանչյուր 24-րդ կադրից հետո մտցվել է 25-րդ կադրը, որը պարունակել է ինչ-որ  մի ոչ այնքան հայտնի գարեջրի անվանումը: Դրանից հետո դիտարկվել է այդ գարեջրի վաճառքի կտրուկ աճ: Այս դեպքում մարդիկ կարելի է ասել, որ նույնիսկ չեն էլ տեսել գովազդը, բայց այն ազդել է նրանց ենթագիտակցության վրա: Սակայն գովազդի այս ձևի կիրառումը հետագայում արգելվեց:
Գովազդը ձեռք է բերել մի շարք նոր ֆունկցիաներ: Եթե հին ժամանակներում այն կրում էր խիստ լոկալ բնույթ և ինֆորմացիա էր հաղորդում զուտ ապրանքների և ծառայությունների իրացման կամ օգտվելու վայրի մասին, ապա 19-րդ դարի սկզբերից այն սկսեց ազդարարել նաև դրանց որակը և արժեքը: Եթե առաջներում այն միայն տեղեկացնում էր, ապա այժմ այն կատարում է ներշնչելու, հիշեցնելու, քարոզելու (մասնավորապես վերաբերում է քաղաքական գովազդին), տարբեր մասնագիտական գաղափարների տարածման և այլ ֆունկցիաներ: Քանի որ գովազդը մեր օրերում հանդիսանում է ԶԼՄ-ների հիմնական ֆինանսական միջոցը, ապա այն միջնորդավորված ձևով խթանում է խոսքի ազատությունը և ապահովում է ԶԼՄ-ների թափանցիկությունը:
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 34

ԱՐԽԻՎ

«    հուլիսի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ