Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ի՞նչ է մարքեթինգը: Ի՞նչու է այն կարևոր

Հրապարակել է: aav в Հոդվածներ - Երկ, 10 փետրվարի 2020

 Ի՞նչ է մարքեթինգը: Ի՞նչու է այն կարևոր

Ի՞նչ է մարքեթինգը: Ի՞նչու է այն կարևոր

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Եթե որոշ ժամանակ զբաղվում եք բիզնես գործունեությամբ, բայց չեք կարողանում ապահովել բիզնեսի կայուն զարգացում և աճ, ապա պետք է փորձեք նախ և առաջ բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում և գրավել հաճախորդների ուշադրությունը: Սակայն ժամանակակից շուկայում ապրանքների և ծառայությունների բազմազանությունը, ինչպես նաև օրեցoր ուժեղացող մրցակցությունը թույլ չեն տալիս ձեռնարկություններին միայն բարձր որակի շնորհիվ ձեռք բերել և պահպանել շուկայում իրենց մասնաբաժինը կամ բարձր սպառում ապահովել:

Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգային գործունեության նպատակը պետք է լինի՝ վաճառել որքան հնարավոր է շատ ապրանքներ/ծառայություններ, որքան հնարավոր է շատ հաճախորդների, շատ գումարով և հնարավորինս հաճախակի:

Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:

Մարքեթինգային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ հասկանալ հաճախորդի վարքագիծը, իմանալ, թե ինչ է նա սպառում և ինչու է պատրաստ գումար վճարել տվյալ ապրանքի կամ ծառայության համար:

Շատ կազմակերպություններ մեծ ներդրումներ են կատարում շուկայի հետազոտության և հաճախորդների կարիքների բացահայտման համար: Բոլոր այս գործողությունների նպատակն է բացահայտել ապրանքների և ծառայությունների այն հատկանիշները, տեսքը և գինը, որոնք գրավիչ կլինեն թիրախային շուկայի համար:

Գոյություն ունի թյուր կարծիք, որ մարքեթինգը ներառում է միայն գովազդը, մինչդեռ հաջողված գովազդի համար նույնպես պետք է ընտրել հաճախորդների ճիշտ թիրախ և ուղերձ՝ ապրանքի կամ ծառայության առավելությունները ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի փոքր աշխատանքները, ինչպես օրինակ՝ տեղեկատվական նամակների ուղարկումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը կամ հանդիպումները պոտենցիալ հաճախորդների հետ նույնպես մարքեթինգի մաս են կազմում:

Ձեր մարքեթինգային գործունեությունը սկսելու համար պետք է՝

կազմել մարքեթինգային պլան
կատարել հետազոտություն պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ բավարար տեղեկատվություն ունենալու համար
սահմանել Ձեր մարքեթինգային քաղաքականության նպատակները՝ բիզնեսի հետագա զարգացմանը համապատասխան
ուսումնասիրել մարքեթինգ միքսի կոմպոնենտները 4P-երի միջոցով

Վաճառք ապահովելու համար առավել կարևոր է, որ հաճախորդի ընկալումը ապրանքի արժեքի վերաբերյալ, այլ ոչ թե ապրանքի փաստացի արժեքը: Ձեր մարքեթինգային պլանը և մարքեթինգ միքսը այն գործիքներն են, որոնք կօգնեն ստեղծել ապրանքի կամ ընկերության ճիշտ կերպարը:
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 29

ԱՐԽԻՎ

«    օգոստոսի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ