Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ղեկավարի դերը մոտիվացիայում (7միջոց)

Հրապարակել է: aav в Հոդվածներ - Երկ, 17 հոկտեմբերի 2016

 

Գոյություն ունի 7 միջոց, որոնց օգնությամբ ղեկավարը կարող է մոտիվացնել աշխատակիցներին: Այստեղ շեշտը դրվում է աշխատակցի ինքնադրսևորման համար կարևոր 7 մոտիվներին.

 

1.Կոչ.Մարդկանց տվեք առաջադրանքներ, որոնք նրանցից կպահանջեն մեծ ջանքեր: Ինչքան բարդ է դրված խնդիրը, այնքան ներգրավված կզգան իրենց ու այնքան ավելի դրական կարծիք կունենան սեփական անձի մասին: Իսկ ինչպես գիտենք, որքան ամուր է մասնագիտական «ես»-ը, այնքան արդյունքներն ավելի ակնառու են:

 

2. Ազատություն.Երբեմն մարդկանց հնարավորություն տվեք առանց մշտական վերահսկողության աշխատելու: Երբ աշխատակիցը ազատություն է ստանում իր աշխատանքը ինքնուրույն կատարելու, նա կարևորում է իր ներդրումն և ձգտում լավագույն արդյունքների:

 

3.Կառավարում (follow-up).Սահմանեք հատուկ ժամանակ կատաված աշխատանքի մասին քննարկումների, դիտողությունների և վերլուծության համար: Ինչքան հաճախակի աշխատակիցները ստանան հետադարձ կապ, այնքան ավելի արժեքավոր կհամարեն իրենց կատարած աշխատանքը և կկենտրոնանան վերջինիս վրա:

 

4. Հարգանք.Եթե դուք մարդկանից հարցնում եք իրենց կարծիքը, ուշադիր լսում եք և համապատասխան քայլեր ձեռնարկում, նրանք սկսում են իրենց համարել արժեքավոր ու կարևոր՝ հետագայում էլ ավելի արդյունավետ կոնցեպտներ առաջարկելով: Նույնիսկ եթե հետագա քայլեր չեք ձեռնարկելու, ստեղծեք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրը կարողանա ազատ արտահայտել իր մտքերը: Աշխարհի N1 գործատուն՝ Google-ը ստեղծել է «ընդհանուր լուծումներ» գտնելու մի այնպիսի համակարգ, որտեղ խրախուսվում է յուրաքանչյուրն իդեա ստեղծված խնդիրների շուրջ;

 

5.Բարի հարաբերություններ.Ինչքան հաճախ ենթակաները տեսնեն, որ դուք հոգ եք տանում նրանց՝ որպես անհատներ, ու ոչ միայն զուտ «աշխատակից-գործիքներ», այնքան նրանք ավելի լավ կսկսեն աշխատել: Հոգ տարեք անձնակազմին այնպես, կարծես նրանք ձեր ընկերներն են, ձեր «ընտանիքի» միակ ժառանգը, իհարկե արդեն կորպորատիվ մակարդակում; Դուք մարդկանց տալիս եք ինքնավստահ զգալու հնարավորություն: Այս զգացողությունը սարեր է շուռ տալիս, հավատացեք:

 

6. Հաջող փորձ.Աշխատակիցներին հանձնարարեք այնպիսի առաջադրանքներ, որոնք նրանք իրականում կարող են շատ լավ անել՝ ելնելով իրենց փորձից ու գիտելիքներից: Թիրախների հետ «խաղը», աշխատակցին իր մասնագիտական «հարմարավետության դաշտից» (comfort zone) հանելը կարող է հանգեցնել տրագիկ արդյունքների, եթե դուք հաշվի չառնեք մարդու ռեսուրսն ու անհատականությունը:

 

7. Դրական սպասումներ. Սա ամենահզոր մոտիվատորն է: Ոչինչ ադքան լավ չի բարձրացնում ինքնագնահատականը ու չի բարելավվում արտադրողականությունը, քան այն փաստի գիտակցումը, որ ղեկավարը ենթակային համարում է կոմպետենտ, ունակ և արժանի կատարելու իր աշխատանքը:

 

 

Ու մի վերջին բան.

Ինքնագնահատականի կարևոր բաղկացուցիչ մասն է սեփական «ես»-ի մասին պատկերացումները, այն, թե մարդու պատկերացմամբ ինչպես են տեսնում իրեն մյուսները:

Մարդիկ, ովքեր այս կոնտեքստում իրենց համակրելի են համարում, ինքնավստահ ու իրազեկ, սովորաբար աշխատանքում իրենց ավելի լավ ցուցաբերում:

 

 

Մարդու մտացածին պատկերը կախված է մեծամասամբ նրանից,թե ինչպես են մյուսները վերաբերում իրեն ամեն օր: Երբ մարդկանց վերաբերում են հարգանքով՝ ընդգծելով նրանց արժեքավորությունը ու կարևորությունը, նրանք ավելի են «գեղեցկացնում» իրենց մասնագիտական և սոցիալական «ես»-ը՝ արդյունքում աշխատելով էլ ավելի լավ ու արդյունավետ:

Հաջողակ են այն ղեկավարները, ովքեր կարողանում են ստեղծել այս միջավայրը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Դիտումներ 399

ԱՐԽԻՎ

«    օգոստոսի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ