Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 17 հոկտեմբերի 2016
Սկանդալային բացահայտումներին և հազարավոր աշխատակիցների հեռացմանը հաջորդել է «Wells Fargo» բանկի տնօրենի հրաժարականը:
«Wells Fargo» (Ուելս Ֆարգո) բանկի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Սթամֆը չորեքշաբթի օրը հրաժարական է տվել: Հրաժարականը հաջորդել է վերջերս բանկի շուրջ ծավալված սկանդալային բացահայտմանը:
Նոր հաշվեհամարների, տան վարկավորման, թոշակային հաշվեհամարների և նույնիսկ օնլայն ծառայություններից օգտվողների թվի կայուն աճի շնորհիվ «Wells Fargo»-ն բանկային արդյունաբերությունում մեծ համբավ էր վայելում: Սակայն վերջերս բացահայտվել էր, որ վաճառքի տարեկան նպատակներին հասնելու համար բանկի աշխատակիցները բացել էին ավելի քան 2 միլիոն կեղծ հաշվեհամարներ:
Այս սկանդալի հետևանքով ավելի քան 5300 աշխատակիցներ բանկից հեռացվել են, իսկ «Wells Fargo»-ն համաձայնել է 185 միլիոն դոլար վճարել բանկի դեմ առաջադրված մեղադրանքները կարգավորելու համար:
Նշենք, որ բանկը այժմ անցնում է մի շարք հետաքննությունների միջով, այդ թվում նաև դաշնային և պետական կառույցների և նույնիսկ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից:
Նախքան հրաժարականը, սեպտեմբերին Ջոն Սթամֆը հարցաքնվել է Կոնգրեսում և հարցաքննության ժամանակ պաշտպանել է բանկի վաճառքի եղանակները: «Wells Fargo»-ի տնօրենի պաշտոնը ստանձնելու է բանկի գլխավոր գործարքների պատասխանատու Սթիվ Սլոնը:
Նյութի աղբյուրը՝ 168.am
« հունվարի 2021 » | ||||||
---|---|---|---|---|---|---|
Երկ | երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբ | Կր |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
WAR IN KARABAKH | HOT NEWS FEED | 0 ...
Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, ...
Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գոր ...
Եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա
Օգտվեք, Ժնևի քաղաքային խորհրդի որոշ ...
Տեսանյութ.Եկեղեցի ռմբակոծողների հետ ...
Սոցցանեերում տարածված լուրը իրականո ...