Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ինչպես դիմակայել Կորոնավիրուսի ստեղծած մարտահրավերներին

Հրապարակել է: aav в Լռահոս - Երկ, 13 ապրիլի 2020

Վերջին մի քանի սերնդի պատմության մեջ, սա թերևս ամենադժվարին և ամենաանորոշ ժամանակաշրջանն է: Դրա հետևանքների ողջ ծանրությունը անհատների և գլոբալ տնտեսության համար դեռևս ամբողջությամբ տեսանելի չէ: Մի բան, սակայն, արդեն պարզ երևում է. բացասական հետևանքներն ամենազգալին են այն ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են զբոսաշրջության բնագավառում:


Բնագավառի առաջատար ընկերություններից մեկը, Rezdy ամրագրումների հարթակը մի քանի խորհուրդ է մշակել, թե ինչպես կարելի է փորձել որոշ չափով թեթևացնել հարվածը զբոսաշրջության ընկերությունների համար: Այս հոդվածում ներկայացնում ենք դրանցից առաջինը՝ ինչպես ստեղծել և վաճառել վիրտուալ տուրեր:


ՙՙԿենդանի վիրտուալ տուրերը՚՚ (live virtual tours), հնարավոր է, ոչ բոլորին հարմար լինեն, սակայն որոշ մասնագետների համար կարող են ծառայել որպես ժամանակավոր լուծում:


Ի՞նչ է ՙՙկենդանի վիրտուալ տուրը՚՚ COVID-19-ի համատեքստում

Դիտարկեք կենդանի վիրտուալ տուրը որպես նոր հնարավորություն: Ձեր փորձը ցուցադրեք վիրտուալ եղանակով այն մարդկանց, ովքեր արդեն պլանավորել էին իրենց ճամփորդությունը, բայց այժմ մեկուսացված են: Մարդիկ այս ժամանակաշրջանում օնլայն նյութ են փնտրում, որպեսզի կարդան կամ դիտեն, այնպես որ հնարավոր է նոր լսարան գտնեք, ովքեր ապագայում կդառնան ձեր իսկական հյուրերը:


Եթե դուք կամ ձեր զբոսավարները կարող են կենդանի տեսանյութի միջոցով տուր կազմակերպել, ապա օգտագործեք այդ հնարավորությունը:


Ինչպե՞ս ստեղծել կենդանի վիրտուալ տուր COVID-19-ի ժամանակ

Պրակտիկ տեսանկյունից, ձեզ հարկավոր է տեսանյութ ստեղծելու այնպիսի գործիք, որը թույլ կտա մարդկանց միանալ ձեր տուրին օնլայն, ձեզ հնարավորություն կտա տեսնել որքան ժամանակ են նրանք միացել և քանի հոգի, և թույլ կտա ինտերակտիվ կարծիքներ և դիտողություններ ստանալ ձեր վիրտուալ հյուրերից, եթե նրանք ՙՙճանապարհին՚՚ հարցեր ունենան:


Քանի որ սա օգուտ կբերի միայն այն դեպքում, եթե շատ մարդ միանա, ճիշտ կլինի ավելի ցածր գներ սահմանել, որպեսզի ավելի մեծ խումբ հավաքվի: Հիշեք, որ կգա ժամանակ, երբ մարդիկ դարձյալ կճամփորդեն: Ձեր գործը այժմ փորձնական տպավորություն ապահովելն է, որպեսզի հետագայում, երբ ժամանակը գա, նրանք ձեր տուրն ունենան մտքում և գան ու փորձեն իսկականը:


Ի՞նչ գործիքներ կարող եք օգտագործել վիրտուալ տուրեր կազմակերպելու համար

Zoom – Zoom-ը տեսակոնֆերանսների հայտնի գործիք է: Եթե ընտրեք ‘webinar’ տարբերակը, ապա կկարողանաք վարել ձեր վիրտուալ տուրը, հնարավորություն ստեղծել, որ ձեզ հարցեր տան և գրառումներ կատարել ձեր օրագրում: Հնարավոր է, որ մի զբոսավարը ուղորդի տուրը, իսկ մեկ այլ զբոսավար պատասխանի հաճախորդների հարցերին:
Hangouts – Hangouts-ը Google-ի գործիք է: Հնարավոր է մի քիչ պակաս հնարավորություններով, քան Zoom-ը, բայց դարձյալ արդյունավետ գործիք է և թույլ է տալիս կապ հաստատել ձեր Gmail-ի ցուցակի հետ և ավելացնել տուրը Google Calendar-ում: Դուք կարող եք Calendar-ի հրավեր ուղարկել և Hangout-ի հղումը տալ ձեր հաճախորդներին, որպեսզի ամրագրում կատարեն:


Սոցցանցերի Live-երը – Instagram Live, Facebook Live, LinkedIn Live և Whatsapp Groups – սրանք բոլորը նմանատիպ լուծումներ են առաջարկում:


Սակայն, սոցցանցերի հարթակներում տուրը միայն տոմս գնողների համար սահմանափակելը կարող է դժվար լինել: Այս հարթակները դիտարկեք ավելի շատ տուրի մասին լուրը տարածելու, քան վիրտուալ տուր անցկացնելու գործիքներ:


Դժվարանո՞ւմ եք գաղափարներ գտնել, որոնք ձեզ հարմար կլինեն. ահա դրանցից մի քանիսը

Ճաշատեսակներ պատրաստելու մաստերկլաս


• Ստեղծեք տուր պրոդուկտ և սահմանեք ժամանակը և գինը:
• Իրենց մասնակցությունը հաստատած հյուրերին ուղարկեք գնումների ցուցակ, որպեսզի նրանք կարողանան նախօրոք գնել բաղադրիչները (ճկուն եղեք, նկատի ունեցեք, որ որոշ բաներ կարող են չճարվել և փոխարինող բաղադրիչներ նշեք):
• Ցուցադրեք ճաշատեսակը պատրաստելու ընթացքը օնլայն՝ աշխարհով մեկ գրանցված ձեր հաճախորդներին:
• Ավելացրեք մի քանի բաղադրատոմս, որոնք ձեր հյուրերը կարող են լրացուցիչ գնել իրենց ՙՙվիրտուալ տուրից՚՚ հետո:

 

Գինու տուր


• Ստեղծեք տուր պրոդուկտ և սահմանեք ժամանակը և գինը:
• Իրենց մասնակցությունը հաստատած հյուրերին ուղարկեք հեշտությամբ ճարվող գինու տեսակների ցուցակ, որոնք նրանք նախօրոք կարող են պատվիրել իրենց բնակության վայրում:
• Կենդանի վիրտուալ տուրի ընթացքում, ավելի լայն մտածեք այն մասին թե ինչպես նկարագրեք դրանք: Օրինակ, նկարագրեք Merlot գինու հատկանիշները այլ ոչ թե որոշակի բրենդի կամ կոնկրետ խաղողի բերքի առանձնահատկությունը:
• Տուրից հետո նրանց ուղարկեք ձեր գինիների մասին առաջարկ:


Ատրակցիոն տուր


• Ստեղծեք տուր պրոդուկտ և սահմանեք ժամանակը և գինը (եթե, իհարկե, դա հնարավոր է, ելնելով ձեր տեղական պայմաններից և տեղի իշխանությունների սահմանած կարգից)
• Իրենց մասնակցությունը հաստատած հյուրերին ուղարկեք հղում, որով նրանք կարող են միանալ ձեր զբոսավարին, որը քայլելու տուր կանցկացնի տվյալ ատրակցիոնում, կանգ առնելով այն հետաքրքրական կետերում, որտեղ սովորական տուրի դեպքում նա կանգ էր առնելու:
• Լավ կլինի, որ երկրորդ զբոսավար էլ միանա օնլայն տուրին և պատասխանի ՙՙվիրտուալ հյուրերի՚՚ հարցերին:
• Տուրից հետո, ՙՙվիրտուալ հյուրերին՚՚ ուղարկեք հրավեր, որ ֆիզիկապես այցելեն այդ վայրը, հենց որ հնարավոր լինի


Իսկ եթե էլի գաղափարներ եք փնտրում ՙՙկենդանի վիրտուալ տուրերի՚՚ համար, Parents.com կայքը հավաքել է աշխարհի 12 թանգարանների տուրեր, որոնք արդեն առաջարկում են նման ծառայություններ:


Կարևոր է. Խնդրում ենք ցանկացած գործունեության դեպքում, խստիվ պահպանել ներկայիս իրավիճակի համար իշխանությունների կողմից սահմանված կանոնները:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ԱՐԽԻՎ

«    ապրիլի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ