Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

B2B մարքեթինգի արշավների մի քանի հրաշալի օրինակներ

Հրապարակել է: aav в Լռահոս - Շբ, 04 ապրիլի 2020

Բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի մասնագետները հրաշալի գիտեն, թե տեխնոլոգիաները ինչ հսկայական չափով փոփոխություն են բերել իրենց հաճախորդների հետ՝ բրենդերի հաղորդակցության հարցում: Թվային տեխնոլոգիաները դարձել են մարքեթինգային ռազմավարության առանցքը՝ իրենց առաջարկած հաղորդակցման եղանակներով, բայց նաև՝ իրենց ստեղծած աղմուկով, որի դեմ յուրաքանչյուր բրենդ ստիպված է պայքարել: Օրիգինալ բովանդակություն և լավ մտածված արշավներ ստեղծելը օգնում են բրենդերին տարբերվել մյուսներից, այլ ոչ միայն ժամանակավոր սենսացիա առաջացնել համացանցում (չնայած՝ դա էլ վատ չէ):


Բրենդերն իրենց B2B մարքեթինգում հիմնականում օգտագործում են մի քանի եղանակներ, որոնք մենք այս և հաջորդ հոդվածներում կներկայացնենք: Դրանք ներառում են էլփոստը, սոցցանցերը, բլոգերը և մի շարք այլ հետաքրքիր մեթոդներ: Ձեր արշավի յուրաքանչյուր բաղադրիչը կարևոր է և կարող է մեծ նշանակություն ունենալ ձեր հաջողության համար, հետաքրություն ստեղծելով ձեր բրենդի նկատմամբ և բերելով հետաքրքրված հնարավոր հաճախորդներ ու եկամուտ:


Սակայն, երբեմն պատահում է, որ մենք դժվարանում ենք նոր բան առաջարկել, կարծեք հայտվում ենք ակոսում և ստիպված ենք լինում առաջ շարժվել միայն այդ ակոսի երկայնքով: Այդ դեպքում դժվար է լինում ոգևշնչվել ու նոր բան ստեղծել: Այս հարցում օգտակար կարող են լինել հետևյալ մի քանի մեթոդները, որոնք օգտագործվել են որոշ մեծ ու փոքր ընկերությունների կողմից: Այս բերված օրինակները ցույց են տալիս, թե լավ դիզայնն ու հետաքրքիր բովանդակությունը համատեղ ինչ հրաշալի արդյունքներ կարող են բերել: Միասին դրանք կարող են լինել շատ ավելին, քան պարզապես գումարելիների գումարն է:


Այս և հաջորդ մի քանի հոդվածներում ներկայացնելու ենք նոր ու ստեղծագործ մոտեցումներ B2B մարքեթինգում:


Առաջինը վերաբերում է քոնթենթ մարքեթինգում մի շատ նորովի մոտեցմանը. Խոսքը գնում է Ջեներալ Էլեկտրիկ (ՋԷ) ընկերության կողմից ստեղծված փոդքաստերի շարքի մասին, որը կոչվում է ՙՙՈւղերձը (The Message)՚՚:

Փոդքաստը դա թվային եղանակով ստեղծված ձայնային ֆայլ է, որը տեղադրվում է համացանցում և հնարավոր է ներբեռնել համակարգչում կամ բջջային սարքում, սովորաբար ստեղծվում է մի քանի մասից: Բաժանորդագրվելու դեպքում, յուրաքանչյուր նոր մասն ուղարկվում է բաժանորդին ավտոմատ կերպով:


ՋԷ-ի ՙՙՈւղերձը՚՚ փոդքաստերի տեսքով ստեղծված պատմվածք է, որի բովանդակությունը լավ մտածված ու գրավիչ է և որի նպատակը ՋԷ-ի կողմից ստեղծված առաղջապահական և ձայնային տեխնոլոգիաները ներկայացնելն է: ՙՙՈւղերձը՚՚ ներկայացնում է ութ մասերից բաղկացած պատմություն այն մասին, թե ինչպես է վերծանողների թիմը փորձում ապակոդավորել և հասկանալ այլմոլորակայինների կողմից 70 տարի առաջ տիեզերքից ուղարկված ուղերձը:


Ոճը հիշեցնում է մի ժամանակվա կլասիկ ռադիո պատմվածքները: Իսկ փոդքաստերի ֆորմատ օգտագործելը հրաշալի ձև է բովանդակությունն այնպես ներկայացնելու համար, որ բոլորի կողմից ընկալելի լինի:


Այն հետաքրքրությամբ է լսվում, գրավիչ է և ամենակարևորը անսպասելի է – ոչ ոք չէր ակնկալում, որ այսպիսի նյութ կստեղծվի այն ընկերության կողմից, որը հավանաբար ստեղծել է ձեր տան լվացքի մեքենան:


Արդյունքում, նյութն ունեցավ հսկայական հաջողություն, iTunes-ում առաջին տեղը զբաղեցնելով և ներբեռնվելով (downloads) միլիոնավոր մարդկանց կողմից: Ուղերձն օգնում է հաղթահարել այն ստերեոտիպը, որ ՋԷ-ը միայն կենցաղային սարքեր արտադրող ընկերություն է և հոմանիշ է խոհանոցային սարքավորումներին: Եվ դնում է նրան այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ նույն շարքում, ցույցադրելով, որ ընկերությունն ստեղծում է այնպիսի արտադրանք, որը, միգուցե մի օր, կարող է մեզ հասցնել ուղերձ արտաքին աշխարհից:


ՙՙՈւղերձի՚՚ գովազդային հոլովակը կարող եք տեսնել այստեղ.


ՙՙՈւղերձը՚՚ փոդքաստերի շարքի հոլովակը
Ինչպե՞ս կարող եք ինքներդ ստեղծել նման բան.

Փոդքաստերը նյութ ստեղծելու ոչ թանկ եղանակ են, չեն պահանջում լրացուցիչ շատ թանկ տեխնոլոգիաներ կամ սարքավորումներ, և հանդիսանում են արդյունավետ եղանակ ձեր բովանդակությունն իրոք տարբեր դարձնելու համար: Դրանք թույլ են տալիս կարճ նյութեր ստեղծել ձեր առաջարկի՝ ապրանքի կամ ծառայության մասին, օրինակ՝ շաբաթը մեկ, կամ էլ նորությունների թողարկում սարքել ձեր բնագավառի մասին: Նոր նյութ սարքելը դարձնում են հեշտ ու գրավիչ: Փոդքասթերը կարելի է անվճար տեղարդել iTunes-ում:


Ինչպես տեսանք ՋԷ-ի օրինակում, փոդքասթերը կարող են լինել ամեն ինչի մասին: Կարող եք ստեղծել լուրջ կամ հումորային ֆորմատով, նայած, թե որն է ավելի հարմար ձեր բնագավառին: Սակայն, հիշեք, որ իսկական հաջողություն բերում է իրոք ստեղծագործ ու թարմ մոտեցումը: Փոդքաստը ձեր կայքի էջերում տեղադրելը օգնում է հետաքրքրված հաճախորդների հոսք բերել և վստահություն է ներշնչում: Ներբեռնեք ձեր փոդքասթերը iTunes-ում և տարածեք անվճար, ավելացրեք հղումը ձեր նորությունների նամակներին և ձեր գլխավոր էջում:


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ՄԱՐՔԵՏԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Հրապարակել է: aav в Հոդվածներ - Շբ, 04 ապրիլի 2020

 
 
 ՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ՄԱՐՔԵՏԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Ամենալայն սահմանմամբ գովազդը ապրանքի, ծառայության, գաղափարի (այսուհետ Ա/Ծ/) մասին ինֆորմացիայի ոչ անհատական, նպատակաուղղված փոխանցումն է մասսայականությանը տարբեր վճարովի միջոցների (ԶԼՄ, տրանսպորտ, ցուցանակ, ինտերնետ) օգնությամբ: Այն սովորաբար կրում է համոզիչ բնույթ և վճարվում է բացահայտ պատվիրատուի կողմից:
Չնայած, որ գովազդը օգտագործվում է Ա/Ծ/ խթանման միջոց, այժմ ինքնին է դարձել ՙամենաթանկ ապրանքը՚: Այն այժմ և՜ բիզնես է, և՜ արվեստ:
Գովազդային գործը իր մեջ է ներառում ամենատարբեր ոլորտների մասնագետներին (տնտեսագետ, մարկետոլոգ, հոգեբան, սոցիոլոգ, անթրոպոլօգ, դիզայներ, նկարիչ ռեժիսոր և այլն), որոնց համատեղ գործունեությամբ/ջանքերով է հնարավոր որակյալ գովազդի ստեղծումը:
Մարքեթինգը  դա  արտադրանքի արտադրության և վաճառահանման կառավարման, որդեգրվող սոցիալական քաղաքականության իրացման մի այնպիսի յուրահատուկ համակարգ է, որն անընդհատ փոփոխվող շուկայի համակողմանի հետազոտման և կանխատեսման, կազմակերպությունների ներքին ու արտաքին միջավայրերի ուսումնասիրման, նրանց ռազմավարական ու մարտավարական գործունեության ծրագրերի մշակման հիման վրա կոչված է բավարարելու կոնկրետ սպառողների և ամբողջությամբ հասարակության բազմաբնույթ պահանջմունքները, միաժամանակ այդ կերպ իրականացնելով գործարարի, կազմակերպության առաքելությունը և հիմնական նպատակըª որոշակի շահույթի ստացումը կամ սոցիալական խնդիրների լուծումը:
Մարքեթինգը կոչված է նպաստելու թողարկվող և նոր արտադրանքի արտադրության առավել արդյունավետ զուգակցմանը, հիմք է դրանց արտադրության ծավալների ընդլայնման, կրճատման կամ դադարեցման մասին կառավարչական որոշումների կայացման, կազմակերպության զարգացման ռազմավարական և մարտավարական ծրագրերի մշակման և իրականացման համար:
Մարքեթինգային ռազմավարությունը տրամաբանական հաջորդայնությամբ իրականացվելիք մարքեթինգային այն միջոցառումների համախումբն է, որոնք նպատակաուղղված են կազմակերպության մարքեթինգային խնդիրների հանձնարարվող լուծումների միջոցով հիմնավորել կազմակերպության հեռանկարային զարգացման ընդհանուր ռազմավարությունըª հստակեցնելով նրա առաքելությունը, գործունեության հիմնական նպատակները, նախանշելով դրանց իրականացման հնարավոր ուղիներն ու միջոցները:

ԱՐԽԻՎ

«    ապրիլի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ