Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Ինչպե՞ս ստեղծել կատալոգ WhatsApp Business բջջային հավելվածում

Հրապարակել է: aav в Լռահոս - Շբ, 28 մարտի 2020

WhatsApp Business բջջային հավելվածը ներկայացնում է բջջային չաթերում (mobile chats) ապրանքների կատալոգ ստեղծելու հնարավորություն 

Ֆեսյբուքի WhatsApp Business բջջային հավելվածը փոքր բիզնեսների համար ստեղծել է ապրանքների կատալոգ կազմելու և իրենց հաճախորդներին ուղարկելու հնարավորություն: Սա թույլ է տալիս փոքր բիզնեսներին երկխոսություն սկսել իրենց հաճախորդների հետ և իրենց ապրանքների նկարագրությունն ու նկարները ուղարկել բջջային չաթի միջոցով:


Ընկերությունները պետք է հաշիվ բացեն WhatsApp Business հավելվածում, որպեսզի կարողանան ստեղծել կատալոգ իրենց ապրանքների նկարագրություններով, նկարներով, գներով և այլ բնութագրերով:


Նախքինում, բիզնեսները ստիպված էին իրենց յուրաքանչյուր ապրանքի նկարագրությունն ու լուսանկարները առանձին-առանձին ուղարկել, ինչը բավական ժամանակատար էր: Այս կատալոգը Android և iPhone հեռախոսների օգտատերերին թույլ է տալիս ստեղծել իրենց ողջ ապրանքատեսականու նկարագրությունը, երկխոսություն՝ չաթ սկսել հաճախորդների հետ, առանց դրա համար առանձին վեբկայք կամ բլոգ ունենալու: Սակայն, բիզնեսները կարող են նաև, անհրաժեշտության դեպքում, վեբկայքի հղում ներառել ուղերձում:


WhatsApp-ն ապահովում է ապրանքների կատալոգը և նկարները պահելու հարցը և օգնում է բիզնեսներին ու հաճախորդներին պահել այդ տեղեկությունները իրենց հեռախոսներում: Կատալոգը թույլ է տալիս ներառել լուսանկարներ, էմոջիներ և GIF-եր:


Կատալոգ ստեղծելու գործընթացը ցուցադրված է այս տեսանյութում:


Շատ երկրներում այս հնարավորությունն արդեն լայնորեն կիրառվում է շատ տարբեր բնագավառների բիզնեսներում՝ ամրագրումներ, գնումներ և այլն:


Անցած տարվանից, Facebook-ը թույլ է տալիս բիզնեսներին ստեղծել նաև գովազդներ, որոնք տեղադրվում են իրենց հաճախորդների WhatsApp չաթերում: Բիզնեսները կարող են իրենց հաճախորդների հարցումներին անվճար պատասխանել 24 ժամ շարունակ: Անցած հունվար ամսին WhatsApp Business արդեն ուներ 5 միլիոն օգտատեր, և օգտատերերի թիվը արագ շարունակում է աճել:

ԱՐԽԻՎ

«    մարտի 2020    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ