Երևան

Լոնդոն

Վաշինգտոն

Телеканал

Մարզային մի շարք հեռուստաընկերություններ կմնան առանց լսարանի

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

 

Հոկտեմբերի 20-ից մարզային մի շարք հեռուստաընկերություններ կշարունակեն անալոգային հեռարձակումը՝ չունենալով, սակայն հեռուստադիտող:

«Նրանք դուրս կգան եթեր, բայց որեւէ մեկը դա չի նայի, որովհետեւ բոլորը ընդունելու են թվային ազդանշաններ, իսկ մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը դեռեւս չկա, չի երեւում երբ է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: «Լոռի թիվի»-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն էլ հավելեց. «Ամբողջ խնդիրը կայանում է օրենսդրության մեջ: Եթե օրենսդրությունը փոփոխվի այնպես, որ մեզ հնարավորություն տրվի մեր սեփական՝ փոքր մուլտիպլեքսորների միջոցով մենք լուծենք մեր խնդիրները, հոգանք մեր ծախսերը, ապա շատ լավ կլինի»:

Ներկայում գործում է հանրային մուլտիպլեքսորը, որը հեռարձակում է թվային լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունները՝ այդ թվում յուրաքանչյուր մարզից մեկ հեռուստաալիք, մյուս հեռուստաընկերությունները թվային հեռարձակման անցնելու համար ստիպված են սպասել:

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը վստահեցրեց, որ թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերությունները կշարունակեն անալոգային հեռարձակումն այնքան ժամանակ, քանի դեռ ի հայտ չեն եկել մասնավոր մուլտիպլեքսորները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անկախ փորձագետներն ու լրագրողական կազմակերպությունները, սակայն, խնդրի լուծման այլ տարբերակ են առաջարկում: Այսօր նրանք ոլորտի պատասխանատուների հետ հանրային քննարկում էին հրավիրել՝ ներկայացնելով իրենց առաջարկները:

«Շատ կարևոր է առաջին հերթին անցնել լիցենզավորման այլ ձեւի, այսինքն՝ պարզեցված լիցենզավորման: Դա թույլ կտա բոլոր այն հեռարձակողներին, որոնք ուզում են շարունակել աշխատել թվային ռեժիմով, իրենք ընտրեն, թե ինչպես են հասնելու լսարանին՝ կարող է դա լինել մալուխային, արբանյակային տարբերակով, բայց թվային ժամանակներում այդպիսի  բարդություններ ստեղծել մարզերում գործող լրատվամիջոցների համար, ուղղակի անթույլատրելի է»,-նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ի դեպ, Կոմիտեն օրենսդրական փոփոխությունների մեկ փաթեթ արդեն ուղարկել է Ազգային ժողով, մյուսը մշակման փուլում է:

Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանի կողմից իրականացվող փոփոխությունների մասին։ «ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։

Ռոստելեկոմը մտադրություն չունի գնելու ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

Հայկական ժամանակն անդրադարձել է Ռոստելեկոմի կողմից Հանրապետության Հրապարակում գտնվող ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը գնելու մասին լուրերին։ ««Ռոստելեկոմ» ընկերությունը երեկ արձանագրել է մեր թերթում հոկտեմբերի

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. FMO-ից ներգրավված 15 մլն դոլարը կուղղվի ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտներ

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

Նիդերլանդների Զարգացման Ֆինանսական Ընկերությունը (FMO) և  ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից  կազմակերպված «Ֆինանսների

Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

Հրապարակել է: aav в Լռահոս - Երք, 18 հոկտեմբերի 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք


Архив новостей

{calendar}
{vote}

Ключевые слова

{tags}

Сейчас на сайте

Мы имеем 570 гостей и 39 пользователей онлайн

Последнии коментарии

ԱՐԽԻՎ

«    հոկտեմբերի 2016    »
ԵրկերքՉորՀնգՈւրբՇբԿր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

Հիմա կայքում

Նոր առաջարկներ